Պատմության հետագծով. դեմքեր, դեպքեր, տոներ (21.01.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    17%
    13 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    58%
    24 կմ/ժ
  • Լոռի 18°C
    54%
    13 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    62%
    5 կմ/ժ
  • Արարատ 28°C
    29%
    22 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    32%
    10 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    17%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    39%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    17%
    13 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    28%
    19 կմ/ժ
  • Արցախ 19°C
    71%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.22281
  • Դոլար = 394.07

Պատմության հետագծով. դեմքեր, դեպքեր, տոներ (21.01.2021)

Պատմության հետագծով. դեմքեր, դեպքեր, տոներ (21.01.2021)

Հինգշաբթի, հունվարի 21։ Տարվա 21-րդ օրն է, 4-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 344 օր:

  • Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, այն թույլ է տալիս տարբերակել համախոհներին հակառակորդներից: Այս օրվա էներգիան տալիս է փառք, պատիվ, հաջողություններ հասարակության մեջ:
  • Հինգշաբթի բոլոր գործեր ավարտին հասցվում են, պարզապես պետք է ինքնավստահ լինել: Բայց եթե նման վստահություն չկա, ավելի լավ է հետաձգել գործերը:
  • Այս օրը ղեկավարության հետ շփումները դրական են, բանակցությունները՝ հաջող: Իսկ որ ամեն ինչ լավ է լինելու, սիրտը կհուշի, որը կօգնի նաև լուծել սիրային գործերը:

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Արաց (հունվարի 8 - փետրվարի 6), օրվա անունը՝ Գրգուռ, շաբաթվա օրանունը՝ Լուսնթագ (Յուպիտեր)։


Հունվարի 21-ը արևային 6-րդ օրն է։ 

  • 7-րդ արևային օրը «կենդանի ջրի» օր է: Դա ավանդույթների ամրապնդման, սիրո, երեխա սերմանելու, ստեղծագործական ձեռնարկումների լավագույն օրն է:
  • Խորհուրդ է տրվում սկսել ստեղծագործական մեծ գործեր, տնկել բույսեր, զվարճանալ, երգել: Ավելի լավ է օրն անցկացնել տանից դուրս, գնալ լողավազան, շփվել ջրի հետ։ Պետք է կրել ավելի քիչ հագուստ, պահպանել ներքին ջերմությունը: Լավ է տունը մաքրել միջատներից, կրծողներից և աղբից։
  • Լավ նախանշանները և երազները կապված են պտուղների և բույսերի հետ՝ ընկած միրգը, ճյուղերը և այլն, ինչպես նաև տաք ջուրն ու պայծառ լույս։ Սնունդ. լավ է ուտել շիլաներ, խմել կաթ, հյութեր, կարելի է և գինի: Ուժի հաղորդակներն են ավելը և բուժության և մաքրման հետ կապված իրերը, որոնք խորհրդանշում են միացյալ ուժը: Օրվա գույները՝ ոսկեգույն, սպիտակ-դեղին։ Օրվա քարը՝  լավ է սերդոլիկը՝ անմահության քարը։ Օրվա թվերը՝ 7, 13, 49 (գլխավորը), 56:
  • Հայտնի մարդիկ, որ ծնվել են 7-րդ արևային օրը. Եվրիպիդես, Ֆրենսիս Բեկոն, Ստենդալ, Ջորջ Բայրոն, Բեռնարդ Շոու, Կարլ Յունգ, Շառլ դե Գոլ, Արկադի Ռայկին, հայերից՝ Պետրոս Դուրյան, Դանիել Վարուժան, Շեր (Շերիլին Սարգսյան):

Արևածագ՝ 8:19, արևամուտ՝ 18:06: Ճիշտ կեսօրը՝ 13։12։ Օրվա տևողությունը՝ 9:47 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Հունվարի 21-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 8-րդ օրն է։

  • Օրը բարենպաստ է ցանկացած նոր նախաձեռնության համար: Այս օրը գործերին հաղորդած ազդակները կպահպանվեն մեկ ամիս:
  • Փորձեք ուժերը նպատակային ծախսել: Այս օրը եռանդի և միջոցների ներդրումներն առավելագույն արդյունք կտան: Հաջողակ կլինեն ուղևորությունները, գործուղումներն ու ճանապարհորդությունը:

Լուսնային 8-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը նպաստավոր է ճանապարհորդելու առումով։ Տկարների համար դժվար օր է։
  • Երազներն իրականանում են։ Նորածիններ արտաքնապես հաճո չեն։

Լուսինը Ցուլ համաստեղությունում է՝ 6°25'։

  • Այս ժամանակահատվածը նպաստավոր է շահույթի պլանավորման, ֆինանսական խնդիրների լուծման համար: Այս օրը անհրաժեշտ է ամրապնդել սոցիալական և ֆինանսական վիճակը, ներդրումներ կատարել:
  • Կարելի է գնել երկարատև օգտագործման գեղեցիկ և դիմացկուն իրեր, օրինակ՝ կահույք, անշարժ գույք և այլն:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է հունվարի 20-ին՝ 12:21-ից և կավարտվի հունվարի 21-ին՝ 12:45-ին։
Լուսնի մարումը՝ 01։30։ Լուսնի ծագումը՝ 12:45։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 69.1°, բարձրությունը = - 8.0°։
Լուսնի տեսանելիությունը՝ 54 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 404.287 կմ, երեկ՝ 403.339 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 948 կիլոմետր։

Երկրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 8 օրական ժամական 59 րոպեական։ 

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ փետրվարի 11-ին՝ 23։06։
Առաջիկա Լիալուսինը՝ հինգշաբթի՝ հունվարի 28-ին՝ 23։16։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Միջազգային

  • Գրկախառնության միջազգային օրը (International Hug Day) 
  • Փողոցում խաղալու միջազգային օրը (International Playdate Day) 
  • Կանանց առողջ քաշի օրը (Women`s Healthy Weight Day) 
  • Սպորտային տաբատների միջազգային օրը (International Sweatpants Day) 

Եկեղեցական

  • Առաքելական եկեղեցի ( Հայաստան) - Ս. Կիրակոսի, նրա մոր՝ Հուղիտայի հիշատակության օրը 
  • Կաթոլիկ - Սուրբ Ագնեսա Հռոմեացու տոնը (Feast of Saint Agnes) 
  • Ուղղափառ - Պեչերսկու Հրաշագործ Սուրբ Գրիգորի հիշատակի օրը

Ժողովրդական

  • Սլավոնական - Պրոսինեց 
  • Սլավոնական - Եմելիայի օրը 

Ազգային

  • ԱՄՆ - Սկյուռիկներին երախտագիտություն հայտնելու ազգային օրը (National Squirrel Appreciation Day) 
  • ԱՄՆ - Կակղամորթերից նորանգլիական պումլեբկայի ազգային օրը (National New England Clam Chowder Day) 
  • ԱՄՆ - Գրկախառնության ազգային օրը (National Hugging Day) 
  • ԱՄՆ - Հացահատիկային բատոնի ազգային օրը (National Granola Bar Day) 
  • ԱՄՆ - Բանանի հացի ազգային օրը (National Banana Bread Day) 
  • ԱՄՆ - Հաճախորդի հետ ծանոթանալու ազգային օրը (National Get to Know Your Customer Day) *
  • ԱՄՆ - Սրամիտ արտահայտությունների օրը (One-Liners Day) 
  • ԱՄՆ - Սեփական տան օրը (Own Your Own Home Day)
  • ԱՄՆ - Թաց գուլպաների ազգային օրը (National Cheesy Socks Day)
  • ԱՄՆ - Շնիկի հետ գրկախառնվելու ազգային օրը (National Hug Your Puppy Day)
  • Բարբադոս - Էրրոլ Բարրոուի օրը 
  • Բելառուս - Ինժեներական զորքերի օրը
  • Դոմինիկյան Հանրապետություն - Տիրամայր Ալտագրասիայի  օրը
  • Լեհաստան - Տատիկիներիի ազգային օրը 
  • Կանադա - Քվեբեկի դրոշի օրը
  • Կանադա - Լինքոլն Ալեքսանդրի օրը (Lincoln Alexander Day) 
  • Ղրղզստան - Ինժեներական զորքերի օրը
  • Նորվեգիա - Արքայադուստր Ինգրիդ Ալեքսանդրայի օրը 
  • Ռուսաստան - Ինժեներական զորքերի օրը
  • Ռուսաստան - Ասպիրանտի օրը 
  • Ռուսաստան - Ալկոհոլային անկախության օրը 
  • Ռուսաստան - Հուշիկ քայլերի և գողտրիկ հայացքների օրը 
  • Ֆրանսիա - Լյուդովիկոս XVI-ի մահվան հիշատակի օրը (Memorial Day of the Death of Louis XVI) *
  • Շվեյցարիա - Բապտիստական առաջին եկեղեցու հիմնադրման տարելիցը

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1993 - Եվրապառլամենտի որոշումը, որում ընդգծվում էր Ադրբեջանից բռնի տեղահանված ավելի քան 300.000 հայերի ողբերգական վիճակի մասին։
1992 -  Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանով զինվորները ձերբակալեցին 7-րդ բանակի հրամանատար, գեներալ-մայոր Եվգենի Իվանովիչ Մեսչերյակովին ու նետեցին նկուղը: 

1982 - Պայթյուն Օրլի օդանավակայանի «Թըրքիշ էյրլայնս» ընկերության գրասենյակի առջև։

  • Նույն օրը պայթյուն է որոտում Փարիզի Փորթ Մայօ կայարանում տեղակայված «Էյր Ֆրանս» ընկերության ճամպրուկների բաժնում։
  • Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ «Օրլի Խմբակ»-ը ստանձնում է գործողությունների պատասխանատվությունը։

1976 - British Airways ընկերության Կոնկորդ գերձայնային օդանավը կատարում է իր առաջին թռիչքը Լոնդոն-Բահրեյն երթուղով։
1961 - Ֆրի Սթեյթ երկրամասում հանքախորշի փլուզման հետևանքով կենդանի թաղվում է 435 աշխատող
1954 - Ջուր իջեցվեց աշխարհում առաջին ատոմային սուզանավը: 
1921 - Հայաստանում վերացվեցին քաղաքացիական աստիճանները և դասերը:

  • Հայաստանի ազգաբնակչության համար սահմանվել է մեկ ընդհանուր կոչում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

1899 - Opel ընկերությունն արտադրում է իր առաջին ավտոմեքենան։
1793 - Ֆրանսիական մեծ հեղափոխությունը. դատարանի որոշմամբ գիլյոտինի միջոցով մահապատժի ենթարկվեց Լյուդովիկոս XVI-ը, ով մեղադրվում էր ազգի ազատության և պետության անվտանգության դեմ դավադրության համար։


ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Հենրիխ Մխիթարյան, -1989 թ. հունվարի 21-ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանը՝ հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանակիր: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան։ Ծնվել է ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Յոթ տարեկան հասակում ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է ընտրել ֆուտբոլիստի կարիերան։ Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից՝ ավագը։ Ներկայումս հանդես է գալիս իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբում։ Ունի Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում:
1967 - Արտաշես Մինասյան,հայ շախմատիստ, գրոսմայստեր, Հայաստանի հավաքականի կազմում Թուրինի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող:
1960 - Դմիտրի Խառատյան, ռուսաստանցի դերասան
1941 -  Պլաչիդո Դոմինիգո, իտալացի օպերային երգիչ 
1938 - Ֆելիքս Դանիելյան, հայ կենդանաբան
1878 - Վահան Թեքեյան,հայ բանաստեղծ։ Հայ բանաստեղծության հարուստ աշխարհում իրենց ուրույն ու չքնաղ երանգներն ունեն Վ. Թեքեյանի ստեղծագործությունները։ Նա եղեռնից պատահաբար փրկված հայ այն լավագույն ստեղծագործողն է, ով բարձր պահեց ապագայի հավատը եւ իր ստեղծագործություններում արծարծեց կենսուրախության ու հերոսության գաղափարները։

Թեմայի այլ նորություններ