Պատմության հետագծով. դեմքեր, դեպքեր, տոներ (17.01.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    33%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    46%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    52%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    43%
    4 կմ/ժ
  • Արարատ 15°C
    31%
    3 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    33%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    33%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    69%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    37%
    8 կմ/ժ
  • Արցախ 16°C
    36%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.27466
  • Դոլար = 394.466

Պատմության հետագծով. դեմքեր, դեպքեր, տոներ (17.01.2021)

Պատմության հետագծով. դեմքեր, դեպքեր, տոներ (17.01.2021)

Կիրակի, հունվարի 17։ Տարվա 17-րդ օրն է, 3-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 348 օր:

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար: 

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Արաց (հունվարի 8 - փետրվարի 6), օրվա անունը՝ Ասակ, շաբաթվա օրանունը՝ Երևակ (Սատուրն)։


Հունվարի 17-ը արևային 3-րդ օրն է։ 

  • 3-րդ արևային օրը կապված է ստեղծագործական ներքին սկզբնաղբյուրի, ինչպես նաև ի բարօրությանն ուղղված գումարների կուտակման և մարդու ստեղծած գույքի հետ։ 
  • Խորհուրդ է տրվում եկեղեցի գնալ, սկսել տուն կառուցել, զբաղվել տնային գործերով։ Կարելի է ստեղծագործել, մասնակցել դատական գործերի։ Սուրբ գրքեր կարդալը, աղոթելը բարենպաստ են, քանի որ վանում է բացասականը և սնուցում ներքին կրակը։ Խորհուրդ չի տրվում արյուն թափել, վիրահատություններ կատարել։ Ծախսերն անցանկալի են։
  • Օրվա նախանշաններն ասում են, որ ավելի լավ է չոր լինել այս օրը: Անբարենպաստ է ցանկացած կորուստը։ Աշխատանքը կբերի հարստություն և բարգավաճում:
  • Սնունդ. օգտակար է ուտել շատ և այն, ինչ պատրաստել եք ինքներդ։ Ուժի հաղորդակներն են սաղավարտը, հովանոցը, ինչպես նաև ցանկություններն իրականացնող հեքիաթային վառարան և գլխարկը: Հագուստի համար նախընտրելի են  բալագույնն ու մուգ կապույտը: Աններդաշնակ են բոլոր թունավոր գույները, հատկապես թունավոր-կանաչը։ Բարենպաստ քարեր են գագատը, ամազոնիտ, կախոլոնգը: Օրվա թվերն են 16-ը, 62-ը, 73-ը:
  • Հայտնի մարդիկ, որ ծնվել են 3-րդ արևային օրը. Իմանուիլ Կանտ, Ռիխարդ Վագներ, Արթուր Կոնան-Դոյլը, Շառլ Գունո, Արթուր Շոպենհաուեր, Ջանեթ Ջեքսոն, Կոնստանտին Ստանիսլավսկի, Իոսիֆ Ստալին, Յուրի Նիկուլին, Էլդար Ռյազանով։ Հայերից՝ Գուսան Շերամ, Վահան Թեքեյան, Հովսեփ Օրբելի, Տիգրան Պետրոսյան, Արտավազդ Փելեշյան, Հենրիխ Մխիթարյան։

Արևածագ՝ 8:21, արևամուտ՝ 18:02: Ճիշտ կեսօրը՝ 13։11։ Օրվա տևողությունը՝ 9:41 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։

Հունվարի 17-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 5-րդ օրն է։

  • Օրն ամենապատասխատանու օրերից է: Եթե կյանքում որևէ նշանակալի բան պետք է անել, ուրեմն այսօր դրա հիմքերը դնելու օրն է:
  • Սա ցանկացած տեսակի գործունեության օբյեկտիվ գնահատման և կատարելագործման օրն է, և մարդկանց համար` բիզնեսի որակի: Ամեն ինչ կհաջողվի: Նպատակներ դրեք և հասեք դրանց: Բայց հավատարիմ եղեք սկզբունքներին և պարտականություններին:

Լուսնային 5-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրն անհաջող է։ Հանցանք կատարողները չեն խուսափի պատժից, կորուստները չեն գտնվում։
  • Երազները կանխատեսելի են, բայց կասկածելի։ Տկարները կտանջվեն։ Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Ձկներ համաստեղությունում է՝ 18°0'։

  • Լուսինը Ձկներ համաստեղությունում: Մտավոր կենտրոնացումը որոշ չափով թուլանում է, երևակայությունն այժմ գիտակցությանը փորձում է տանել պատրանքների աշխարհ, հետևաբար դժվար է գտնել իրականությունը:
  • Ավելի լավ է տրամադրվել ակտիվ հանգստի, հետաքրքիր ուղևորության կամ նվիրվել արվեստին: Թեև իրավական խնդիրները կամ ներդրում կատարելու գործարքները կանցնեն առանց առանձնահատուկ բարդությունների:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է հունվարի 17-ին՝ 11:10-ից և կավարտվի հունվարի 18-ին՝ 11:35-ին։
Լուսնի ծագումը՝ 11:10։ Լուսնի մարումը՝ 22։32։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 110.7°, բարձրությունը = 9.0°։
Լուսնի տեսանելիությունը՝ 18 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 393.504 կմ, երեկ՝ 388.676 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 4.828 կիլոմետր։

Առաջին լուսնային փուլն է։ Լուսին՝ 4 օրական ժամական 59 րոպեական։ 

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ փետրվարի 11-ին՝ 23։06։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ հունվարի 28-ին՝ 23։16։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 


ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Միջազգային

  • Ձյան համաշխարհային օրը (World Snow Day) 
  • Կրոնի համաշխարհային օրը (world Religion Day) 
  • Ամանորյա խոստումները մոռանալու օրը (Ditch New Year ' s Resolutions Day) 
  • Մանկական գյուտերի օրը (Kid Inventors Day) 
  • Թվային ազատության օրը (Hardware Freedom Day) 

Եկեղեցական

  • Կաթոլիկ - Սուրբ Անտոնիոյի օրը (Festa di Sant ' Antonio Abate) 
  • Ուղղափառություն - 70 առաքյալների տաճարը 

Ազգային

  • ԱՄՆ - Բենջամին Ֆրանկլինի օրը (Benjamin Franklin Day) 
  • ԱՄՆ - Մաքսանենգի ազգային օրը (National Bootlegger’s Day) 
  • ԱՄՆ - Ճոպանուղու օրը (Cable Car Day) 
  • ԱՄՆ - Միշել Օբամայի ծննդյան օրը (Michelle Obama’s Birthday) 
  • ԱՄՆ - Յուղով տաք ռոմի ազգային օրը (National Hot Buttered Rum Diary) 
  • Կոնգո - Հերոսների (Heroes‘ Day) 
  • Հունաստան - Պատրայի կառնավալ 
  • Ռուսաստան - Ստեղծագործության և ոգեշնչման օրը 
  • Ռուսաստան - Հեռախոսային աստվածությանը սիրաշահելու օրը 

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2002 - Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ժայթքեց Նյիրագոնգո հրաբուխը, զոհվեց 147 մարդ։
1995 - Ճապոնական Կոբե քաղաքում պատահած հզոր երկրաշարժի զոհ դարձավ ավելի քան 6434 մարդ։
1991 - Պարսկական ծոցում տեղակայված միջազգային ուժերը սկսեցին «Փոթորիկ անապատում» օպերացիան։
1982 - ASALA. Պայթյուն Փարիզում ֆրանսիական Union of Banks of Paris բանկի առջև։

  • Նույն օրը վնասազարծվեծ «Քրեդիտ Լիոն» բանկի մոտ տեղադրված ռումբը։ Գործողության պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակին մոտ «Օրլի Խմբակ»-ը։

1966 - Իսպանիայի օդային տարածքում լիցքավորում կատարելիս իրար բախվեցին իսպանական KC-135 տանկերը և ամերիկյան B-52G մակնիշի կործանիչը, որի մեջ գտնվում էր ջերմամիջուկային ռումբ:
1939 - Սկսվեց համամիութենական մարդահամարը, որի տվյալներով Հայաստանի բնակչությունը կազմեց 1.282.000 մարդ, որից 1.062.000 եղել է հայ, 130.900՝ ադրբեջանցի, 51.400՝ ռուս, 20.500՝ քուրդ և այլն:

  • Երևանի բնակչության թիվը կազմեց 200.031 մարդ:

1930 - Երևանում բացվեց գրողների տունը:
1921
 - Հայաստանի կառավարությունը բողոք ներկայացրեց թուրքական զորքերի կողմից գրավված շրջաններում կատարված հրեշավոր չարագործությունների կապակցությամբ:
1917 - Միացյալ նահանգները Վիրջինյան կղզիների դիմաց Դանիային վճարում են $ 25 միլիոն։
1913 - Ռայմոն Պուանկարեն ընտրվում ե Ֆրանսիայի նախագահ 
1773 - Ջեյմս Կուկը հատեց Հարավային բևեռը: 
1377 - Հռոմի պապի նստավայրը դառնում է Վատիկանը: 
395 - Հռոմեական կայսրությունից բաժանվեց Բյուզանդական կայսրությունը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1964 - Միշել Օբամա, ԱՄՆ առաջին տիկին
1962 - Ջիմ Քերրի, կանադացի կատակերգակ դերասան
1961 - Մայա Չիբուրդանիձե, վրացի շախմատիստուհի
1942 - Մուհամեդ Ալի, ամերիկացի բռնցքամարտիկ
1933 - Դալիդա, երգչուհի (մ. 1987)
1924 - Ռաֆայել Նանուշյան, հայ գծանկարիչ
1921 - Սեպուհ Թումյան, հայ բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ
1917 - Իսահակ Ալավերդյան, հայ արձակագիր, թատերագետ, թարգմանիչ
1899 - Ալֆոնս Գեբրիել Ալ Կապոնե, ամերիկացի գանգստեր, ով կահույքային բիզնեսի ներքո Չիկագո է մատակարարել ալկոհոլային խմիչքներ, այն ժամանակներում, երբ ԱՄՆ-ում գործել է հակաոգելից օրենք։

  • Բացի այդ Կապոնեն նաև զբաղվել է ծանրակշիռ քաղաքական գործիչներին կաշառքներ բաժանելով և կավատությամբ։ Չնայած իր անօրինական գործունեություններին՝ Կապոնեն եղել է նշմարելի քաղաքական գործիչ, քանի որ զուգահեռորեն զբաղվել է բարեգործություններով՝ ժողովրդի շրջանում ձեռք բերելով «Մեր ժամանակների Ռոբին Հուդ» որակավորումը։
  • Կապոնեի մասին նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր։ Դրանցից առավել նշանավոր են Հովարդ Հոուքսի 1932 թ. նկարահանված «Սպիով դեմքը» (Ալ Կապոնեի դերում Պոլ Մունի) և Բրայան դե Պալմայի 1987 թ. նկարահանված «Անձեռմխելիները» (Ալ Կապոնեի դերում՝ Ռոբերտ Դե Նիրո, դերերում՝ Շոն Քոնների, Քևին Քոսթներ)։

1894 - Տիգրան Հախումյան, հայ բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ (վ. 1973)
1863 - Կոնստանտին Ստանիսլավսկի, ռուս դերասան, ռեժիսոր (մ. 1938)
1820 - Էնն Բրոնտե, անգլիացի գրող և պոետ
1791 - Անտուան Ժան Սեն-Մարտեն, ֆրանսիացի հայագետ
1706 - Բենջամին Ֆրանկլին, ԱՄՆ քաղաքական գործիչ, դիվանագետ, գիտնական, գյուտարար, լրագրող, հրատարակիչ, մասոն 

ԱՄՆ անկախության պատերազմի առաջնորդներից է։ ԱՄՆ Պետական Մեծ Կնիքի դիզայնի հեղինակներից է։ Առաջին ամերիկացին է, ով դարձել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի օտարերկրացի անդամ։

Բենջամին Ֆրանկլինը միակն է «հիմնարար հայրերից», ով դրել է իր ստորագրությունը բոլոր երեք կարևորագույն պատմական փաստաթղթերում, որոնք ընկած են ԱՄՆ՝ որպես անկախ պետության ձևավորման հիմքում՝ ԱՄՆ անկախության հռչակագիր, ԱՄՆ Սահմանադրություն և Փարիզյան երկրորդ հաշտության պայմանագիր (1783 թ.), որով պաշտոնապես ավարտվեց Հյուսիսային Ամերիկայում 13 բրիտանական գաղութների՝ Մեծ Բրիտանիայից անկախության համար պատերազմը։ Բենջամին Ֆրանկլինի դիմանկարը պատկերված է ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգի 100 դոլարանոց թղթադրամի վրա 1914 թվականից։

Թեմայի այլ նորություններ