Պատգամավորի կարծիքով՝ փոքր ու միջին բիզնեսի համար պետք է վարկերի վերակառուցումներ արվեն
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    28%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    43%
    9 կմ/ժ
  • Լոռի 7°C
    62%
    8 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    53%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    25%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    40%
    5 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    26%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    75%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    26%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    32%
    1 կմ/ժ
  • Արցախ 12°C
    50%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.26522
  • Դոլար = 394.466

Պատգամավորի կարծիքով՝ փոքր ու միջին բիզնեսի համար պետք է վարկերի վերակառուցումներ արվեն

Պատգամավորի կարծիքով՝ փոքր ու միջին բիզնեսի համար պետք է վարկերի վերակառուցումներ արվեն

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը նկատում է, որ համավարակի արդյունքում փոքր ու միջին բիզնեսի եկամուտներն էականորեն նվազել են, հետևաբար նրանց համար պետք է վարկերի վերակառուցումներ արվեն:

Խաչատրյանը նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ  հրավիրված «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումներում:
 

«Անընդունելի եմ համարում ցանկացած մոտեցում, որի համաձայն ասվում է, թե դա ընդամենը քաղաքացու խնդիրն է, սխալվել է, կնքել է վարկային պայմանագիրը, ուրեմն` վերջ, պետք է մնա իր խնդիրների հետ միայնակ: Պետությունը, բնականաբար, պետք է հարթակներ ստեղծի, քննարկման առարկա դարձնի և գտնի լուծումներ»,- ասաց Խաչատրյանը:

Պատգամավորը, դատելով թվային ցուցանիշներից, ակնհայտ համարեց, որ քաղաքացիները, տնտեսավարող սուբյեկտները վարկերի մարման հետ կապված դժվարություններ ունեն: «Եվ սա միայն ֆինանսական կարգապահության խնդիր չէ, ակնհայտ է եկամուտների անկումը, շատերը կորցրել են աշխատանքը, նվազել են եկամուտները»,- նշեց նա:

Պատգամավորը նկատեց, որ փոքր, միջին բիզնեսի եկամուտներն էապես նվազել են, խնդիր կա վարկերի սպասարկման մասով: «Եվ շատ կարևոր է, որ այդ համագործակցությունը լինի արդյունավետ, տրվեն այնպիսի վերակառուցումներ, որոնք թույլ կտան բիզնեսին իրոք նոր շունչ ու թթվածին ստանալ, ժամանակ շահել, որ կարողանան վերականգնվել»,- ասաց նա:

Լսումներին մասնակցող քաղաքացի Արմենուհի Հարությունյանը, անդրադառնալով ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի այն մտքին, որ վարկային արձակուրդի ժամկետը որոշել են բանկերը, նշեց՝ կարծում է, որ դա խելամիտ չէ: «Լավ նախագիծ է մշակվել, վարկային արձակուրդ է տրվում, սակայն չի լինում արդյունքում: Օրինակ` բանկը որոշել է վարկային արձակուրդը 3 ամսով տրամադրել, 3 ամիսն ավարտվել է, համավարակը չի ավարտվել, հաճախորդը չի ունենում աշխատանք, չի կարողանում վճարումներն անել, արդյունքում նա տուժում է: Ունենում ենք ոչինչ, բայց մեծ աշխատանք ենք կատարել»,- ասաց Արմենուհի Հարությունյանը և հավելեց՝ կարծում է, որ այդ հարցը պետք է քննարկվի:

Թեմայի այլ նորություններ