Պարեկային ծառայությունում որևէ հին բան պետք է չլինի. Փաշինյանը հորդորել է վերջ տալ հին տրամաբանությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    37%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    61%
    6 կմ/ժ
  • Լոռի 2°C
    68%
    10 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    67%
    13 կմ/ժ
  • Արարատ 12°C
    36%
    5 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    55%
    8 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    37%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք -4°C
    80%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    37%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    9 կմ/ժ
  • Արցախ 8°C
    65%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.26522
  • Դոլար = 394.466

Պարեկային ծառայությունում որևէ հին բան պետք է չլինի. Փաշինյանը հորդորել է վերջ տալ հին տրամաբանությանը

Պարեկային ծառայությունում որևէ հին բան պետք է չլինի. Փաշինյանը հորդորել է վերջ տալ հին տրամաբանությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է վերջ տալ այն հին տրամաբանությանը, որ որևէ նոր ստեղծվող կառույցում կարելի է օգտագործել հին և օգտագործված գույքը: InterLur.com լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օգոստոսի 6-ի կառավարության նիստում Փաշինյանը նշեց, որ Ոստիկանությունում ստեղծվող նոր Պարեկային ծառայությունում պետք է որևէ հին բան չլինի:

«Քննարկումների արդյունքում կարծիք հնչեց, որ տարբեր տեղերում պետական մեքենաներ ենք կրճատում, կարելի է դրանք տրամադրել պարեկային ծառայությանը: Ոչ, Պարեկային ծառայությունում որևէ հին, օգտագործված բան պետք է չլինի, սկսած ատրճանակից, շարունակած՝ հագուստով, վերջացած՝ մեքենաներով, կապի միջոցներով: Ամեն ինչը պետք է լինի նոր, զրոյից ստեղծված»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ հին տրամաբանությամբ ծախսված ամեն կոպեկը համարում է վնասակար, որովհետև այդ գումարի ծախսման արդյունքում ոչինչ չի փոխվում:

«Չի կարելի նոր դպրոց կառուցելիս հին դպրոցի գույքը դնել այդտեղ: Դա շատ վատ բան է բոլոր առումներով: Կարելի է մի տեղ մի բան ավելի պակաս կառուցել, բայց նորը դարձնել լիարժեք նոր»,- նշեց վարչապետը:

Թեմայի այլ նորություններ