Օրվա ամփոփում․ օգոստոսի 8-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    63%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    4 կմ/ժ
  • Լոռի 17°C
    52%
    3 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    58%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    49%
    3 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    64%
    7 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    52%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    52%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    52%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    43%
    6 կմ/ժ
  • Արցախ 19°C
    59%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Օրվա ամփոփում․ օգոստոսի 8-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Օրվա ամփոփում․ օգոստոսի 8-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսօրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով․

Կորոնավիրուս

  • Օգոստոսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 200 նոր դեպք և 387 առողջացած, մահվացել են 8 պացիենտ։ Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել։ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀՀ առողջապահության նախարարությունը մեկնարկում են համագործակցության նոր փուլ՝ ուղղված COVID-19 համավարակի հաղթահարմանը Հայաստանում։ 

Արտակարգ դրություն

  • ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացրել է կասեցման գործընթացներ Կոտայքի մարզի մի քանի բնակավայրերում։

Զինված ուժեր

  • Երդվում են մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները։ Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, մեկ շաբաթվա ընթացքում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ։

Օրվա իրադարձությունները Հայաստանում

  • Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է սահմանամերձ Չինարի գյուղ։ Տուն, մեքենա և վռնդված պաշտոնյան․ Ալեն Սիմոնյանի պարզաբանումները օդում պտտվող լուրերի առնչությամբ: Աննախադեպ ծառայություն է հիմնվել` բացօթյա քիմիաթերապևտիկ սրահ. Արսեն Թորոսյան: Մհեր Դավիդյանցին առաջարկվել է շարունակել համագործակցությունն իր համար ընդունելի այլ ֆորմատներով. Նիկողոսյան։ Հանրակրթության պետական չափորոշչում «Օտար լեզուներ» բնագավառում ներկայացվում են անգլերենը, գերմաներենը, ռուսերենը և ֆրանսերենը։ Հայ Օգնության Ֆոնդի Հայաստանյան մասնաճյուղը բժշկական պարագաներ է տրամադրել Կոտայքի մարզի առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող (ամբուլատոր) հաստատություններին։ Մեկնարկեց Շրջակա միջավայրի նախարարի աշխատանքային այցը «Սեւան» ազգային պարկ։ 2.8 մլն դոլարի մաքսային արտոնություն՝ Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման համար: Նախագիծն իրականացնելու համար ներդրվել է մոտ 270 միլիոն դոլար։ Դուք եք մեր այսօրվա հերոսները. մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով։ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ներկայացուցիչների հետ։ Վարչապետի մոտ քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը։ Շաբաթվա ընթացքում 96 հրդեհ է գրանցվել ՀՀ մարզերի և Երևանի խոտածածկ տարածքներում։ ՃՏՊ Երասխ գյուղի վարչական տարածքում․ կա մեկ զոհ և ութ տուժած։

Միջազգային

  • Բեյրութում ցուցարարները գրավել են ԱԳՆ-ի շենքը։ Ախալքալաքում կրքերը չեն հանդարտվում՝ հրդեհվել է երկու տուն եւ հյուրանոց․ կան վիրավորներ: Լիբանանում Նիդերլանդների դեսպանի կինը, ով վիրավորվել էր Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի ժամանակ, մահացել է։ Լիբանանը ցանկանում է միայնակ պարզել, թե արդյոք պայթյունը չի սկսվել ռումբից։ Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկում Լիբանան։ Ուկրաինան քրեական գործեր է հարուցել ՀՀ 7 քաղաքացիների նկատմամբ։ Ռուսաստանաբնակ գործարար Սարիբեկ Գևորգյանն՝ աղմկահարույց տեսանյութի մասին։ Աֆրիկայում զինված անձինք ներխուժել են շուկա և կրակ բացել տասնյակ մարդկանց վրա։  

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ