Օրվա ամփոփում․ օգոստոսի 7-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    45%
    13 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    89%
    2 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    40%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    66%
    8 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    45%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    92%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    42%
    13 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    51%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    77%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 390.03

Օրվա ամփոփում․ օգոստոսի 7-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Օրվա ամփոփում․ օգոստոսի 7-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օգոստոսի 7-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով

Կորոնավիրուս

  • Օգոստոսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է 166 նոր դեպք և 452 առողջացած, մահվան դեպքերը 5-ն են։
  • Ժամանակակից լուծումներով պայքար համաճարակի դեմ. «Զվարթնոցը» սպասում է իր ուղևորներին։

Արտակարգ դրություն

  • ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն այսօր իրականացրել է ստուգայց Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի զբոսայգիներում։
  • Հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթները Երևանի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։
  • ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Արարատի մարզի Մասիս քաղաքում ու մի շարք գյուղական համայնքներում։
  • Շարունակվում են Կրթության տեսչական մարմնի ստուգայցերը, որոնք ուղղված են ՀՀ պարետի որոշումների կատարման ապահովմանը և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը։

Զինված ուժեր

  • Արայիկ Հարությունյանը պետական պագևներ է հանձնել ս.թ. հուլիսի 18-ին հակառակորդի ‹‹ORBITER-3›› տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներին։
  • ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հետևել է զորավարժության ընթացքին։
  • Ազգային անվտանգության ռազմավարությունը․ Արցախի անվտանգության ապահովում: 

Օրվա իրադարձությունները Հայաստանում

  • Հիմնանորոգվում է Տիգրանաշենի ոլորաններից մինչև Զանգակատուն ճանապարհահատվածը. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից։  
  • Հետախուզման մեջ գտնվող «Ալրաղացի Լյովիկը» տեղափոխվել է Հայաստան․ հայտնում են դատախազությունից։
  • Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 44-ամյա բնակչին՝ խոշոր չափերով գողություն կատարելու համար. քրեական գործն ուղարկվել է դատարան։
  • ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կառավարման մարմնում տեղի է ունեցել սույն թվականի առաջին կիսամյակի ընթացքում սահմանապահ զորքերի մարտածառայողական և օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփում։
  • Թողնում եմ Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնը. հայտնել է Սենոր Հասրաթյանը։
  • Նոր կազմավորվող պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու ընդունելություն-մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիների և ոստիկանության ծառայողների դիմումների ընդունման և զեկուցագրերի ներկայացման ժամկետը երկարացվել է մինչև օգոստոսի 14-ը ներառյալ։ 
  • Աշխարհահռչակ շախմատիստ Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան հուզիչ գրառումով ներկայացրել է իր սրտի նոր տիրուհուն։ Ես հարգում և հարգելու եմ կնոջս հիշատակը, սակայն հրեշտակներն ինձ ուղարկել են սիրելու և սիրվելու ևս մեկ հնարավորություն. հայտնել է Լևոն Արոնյանը։
  • Հայկական Ժողովրդային Շարժումը տեղեկացրեց, որ օգոստոսի 7-ի, Հայկական նորագույն ազգային ազատագրական պայքարի նահատակների հիշատակի օրվա կապակցությամբ, Եռաբլուրում, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի, նահատակների հուշահամալիրում, հարգանքի տուրք են մատուցել Հայկական ժողովրդային շարժման ներկայացուցիչները և ազատագրական պայքարի նախկին քաղբանտարկյալները։
  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Տավուշի մարզում է։
  • «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի Էջմիածնում տեղակայված ուսումնական կետրոնում մեկնարկել է Սիրիա մեկնող հերթական անձնակազմի վերապատրաստման դասընթացները։

Միջազգային

  • Լիբանանի նախագահ Միշել Նաիմ Աունը չի բացառում արտաքին միջամտության շնորհիվ հրթիռի կամ ռումբի միջոցով պայթյունի իրականացումը:
  • Հայաստանը 3 ինքնաթիռ օգնություն կուղարկի Լիբանան։
  • Բեյրութի բնակչուհիներից մեկը ծննդաբերելիս է եղել, երբ որոտացել է պայթյունը՝ ցնցելով հիվանդանոցը․ մանրամասները՝ տեսանյութում։
  • Բիլ Գեյթսը վստահ է, որ կլիմայական աղետը կարող է 5 անգամ ավելի շատ մարդկանց սպանել, քան կորոնավիրուսը։
  • Հույն-եգիպտական պայմանագրից հետո Թուրքիան հայտարարել է Միջերկրականում զորավարժանքներ սկսելու մասին:
  • Սերբիայի նախագահ Վուչիչի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հեռախոսազրույցի խայտառակ նենգափոխումը ադրբեջանական արարողակարգի կողմից: 

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

 

Թեմայի այլ նորություններ