Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (21.01.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    15%
    6 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    31%
    11 կմ/ժ
  • Լոռի 21°C
    53%
    13 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    59%
    10 կմ/ժ
  • Արարատ 28°C
    22%
    10 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    58%
    8 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    15%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    48%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    15%
    6 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    29%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    64%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.23528
  • Դոլար = 390.03

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (21.01.2021)

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (21.01.2021)

Եվրախորհրդարանը բանձևով ընդգծվել է, որ ԼՂ-ում հարատև կարգավորումը դեռ գտնված չէ, և խաղաղության հասնելու տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Բանաձևի առանձին՝ 38-րդ կետով ԵԽ-ն խիստ քննադատել է Թուրքիայի ապակայունացնող դերը, որն էլ ավելի է խաթարում Հարավային Կովկասում փխրուն կայունությունը: Կոչ է արվել Թուրքիային զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում որևէ միջամտությունից, ներառյալ՝ Ադրբեջանին ռազմական օգնություն առաջարկելու տեսքով, և հետ կանգնել իր ապակայունացնող գործողություններից ու ակտիվորեն խթանել խաղաղությունը: Քննադատվել է Թուրքիայի կողմից օտարերկրյա ահաբեկիչ զինյալների տեղափոխումը Սիրիայից և այլ վայրերից դեպի ԼՂ: 

Վարչական դատարանն բավարարել է նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի հայցը: Ջհանգիրյանը դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով առ ոչինչ ճանաչել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝հրամանագրերը, որոնց համաձայն նա ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և զրկվել արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի աստիճանից: Ջհանգիրյանն աշխատանքից ազատվել և դասային աստիճանից զրկվել էր 2008թ-ին, այն բանից հետո, երբ մասնակցել էր ՀՀ Լևոն Տեր-Պետրոսյանի հետընտրական հանրահավաքին և ելույթ ունեցել:

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերը, ԼՂ-ում օպերատիվ իրավիճակին, գերիների և պատանդների վերադարձին, ինչպես նաև անհայտ կորածների որոնողական աշխատանքներին առնչվող մի շարք խնդիրներ։ Նախարարները նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային ռազմաքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ:

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է Հայաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) կազմավորումը, դրա գործառույթները, ենթակա մարմինները, ինչպես նաև ենթակա մարմինների գործունեությունը կարգավորող օրենսդրական բազան։ Նախատեսվում է փոփոխություն կատարել 22 օրենքներում։

Գեորգի Կուտոյանի գործը չի կարճվել։ Կասկածյալներ, մեղադրյալներ չունենք։ Նախաքննությունը շարունակվում է, օպերատիվ-հետախուզական միջոցառումները, փորձաքննություններն ամբողջությամբ կատարվել են, քննչական գործողությունները մեծ ծավալով կատարվել են։ Քրգործը հարուցվել է ինքնասպանություն հասցնելու հոդվածով, քանի որ այլ հիմքեր այլ հոդվածով հարուցելու որակման համար չեն եղել։ Նախաքննությունը շարունակվում է, այս պահին ինքնասպանության հասցնողներ չունենք։ Կուտոյանի իրավահաջորդները դեռ անցյալ տարի դիմում են ներկայացրել վարույթ իրականացնող մարմնին, որ գործի վերաբերյալ տվյալներ չհրապարակվեն։ [ՔԿ փոխնախագահ]

Իմ ամուսինը որևէ ձևով ընդգրկված չէ «Արմֆարմացիա» ընկերության կառավարման մեջ և որևէ բիզնես շահ չունի Արսեն Թորոսյանի հետ։ Ես մասնաբաժին չունեմ այդ ընկերության մեջ, ամուսինս՝ նույնպես, իսկ մայրս փոքր մասնաբաժին ունի։ Շահերի բախում չեմ տեսնում, որովհետև Առողջապահության նախարարությունը առաջնորդվում է «Գնումների մասին» օրենքով, մասնակցում են մի շարք ընկերություններ, և մրցույթի միջոցով լավագույն առաջադրվածը շահում է։ [Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան]

ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի գործընկեր Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Այվազյանն գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց հայրենադարձման խնդրին։ Անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսմանը և այդ առնչությամբ համանախագահների առաջիկա ժամանակացույցին:

Հայաստանն առաջիկայում ձեռք կբերի բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը: Առաջին փուլում հնարավորություն կունենան պատվաստվել տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-64 տարեկան քրոնիկ հիվանդները։ |armenpress.am|

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն անհրաժեշտ է համարում, որ խորհրդարանական երեք խմբակցությունները ստորագրեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպելու վերաբերյալ հուշագիր: «Եթե ասում եք, որ գնում ենք արտահերթի, և պետք է ժողովրդի քվեի արդյունքում ձևավորվի իշխանություն, ապա չպետք է խոչընդոտեք այդ գործընթացին և չառաջադրեք վարչապետի թեկնածու»,- նշեց նա։ 

Հովհաննես Հարությունյանը նշանակվեց Շիրակի մարզպետ: Որոշումն ընդունվեց կառավարության նիստին։ 

Հունվարի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 165528 դեպք, որոնցից 154046-ն` առողջացած, 3021-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 7719 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 630604 թեստավորում: Երեկ կատարվել է 2199 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 307 նոր դեպք: Ունենք 189 առողջացած և  մահվան 5 դեպք:

Թեմայի այլ նորություններ