Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (20.04.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    25%
    2 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    40%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    51%
    9 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    46%
    3 կմ/ժ
  • Արարատ 17°C
    28%
    3 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    38%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    25%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    66%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    2 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    35%
    3 կմ/ժ
  • Արցախ 17°C
    43%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.2614
  • Դոլար = 394.466

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (20.04.2021)

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (20.04.2021)

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օրվա աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով.

Cover

Այսօր 10:20 - Խնածախ գյուղի բնակիչներն անվտանգության խնդրի պատճառով չեն կարողանում օգտվել իրենց հողատարածքներից ու այգիներից, չեն կարողանում օգտագործել արոտավայրերն ու խոտհարքները, ինչի պատճառով էլ զրկվում են իրենց ընտանիքի եկամտի աղբյուրից: Դրանից բացի՝ վտանգված են քաղաքացիական բնակիչների կյանքի, առողջության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության և միջազգայնորեն ճանաչված այլ իրավունքներ: Իրավիճակը խնդրահարույց է նաև երեխաների շահերի, նրանց անվտանգության տեսանկյունից: [ՀՀ նախագահն ու ՄԻՊ-ը Սյունիքում էին]

Cover

Այսօր 10:45 - Սյունիքի մարզ այցի շրջանակում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՄԻՊ Արման Թաթոյանի հետ այցելել է Գորիսի քաղաքապետարան, որտեղ հանդիպել է մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ։ Վերջիններս նախագահին ներկայացրել են պատերազմից հետո ստեղծված իրավիճակն ու խնդիրները, որոնցից հատկապես առաջնային են համարել անվտանգության, սահմանազատումների հետ կապված հարցերը։ 

Cover

Այսօր 11:29 - ՀՀ նախագահն ու ՄԻՊ-ը Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում այցելել են Շուռնուխ բնակավայր։ Բնակիչները որպես գլխավոր խնդիր բարձրացրել են անվտանգության ապահովումը, որն առաջացել է իրենց անմիջական հարևանությամբ` համայնքի ճանապարհին ադրբեջանական զինվորականների ապօրինի ներկայության պատճառով: Այդ ֆոնին առկա են նաև սոցիալական չլուծված խնդիրներ: Բնակարաններից զրկված մարդիկ բարձրացրել են նոր բնակարանների կառուցման հարցում առաջ եկած խնդիրներ:

Cover

Այսօր 10:48 - Ապրիլի 19-ին՝ ժամը 22:26-ին, նախնական սննդային թունավորում ախտորոշմամբ Իջևանի ԲԿ են տեղափոխվել Գետահովիտ գյուղի բնակիչներ 4 քաղաքացի: Ս․ Հ․-ն (ծնված 2009 թ.) Իջևանի ԲԿ-ում մահացել է։ Ս․ Հ․-ն և Ա․ Հ․-ն տեղափոխվել են Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ Ս․ Ա․-ն (ծնված 2007 թ.)՝ «Մուրացան» ԲԿ։ [ԱԻՆ]

Cover

Այսօր 11:10 - Ապրիլի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 209485 դեպք, որոնցից 189688-ն` առողջացած, 3919-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14896 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 942001 թեստավորում: [ՀՀ ԱՆ]

Cover

Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ պաշտոնից ազատվել են Սյունիքի մարզի ոստիկանապետը, նրա տեղակալներից մեկը, Գորիսի ոստիկանապետը, եղել են նաև նշանակումներ:

Cover

Այսօր 13:18 - Բելառուսը Լեռնային Ղարաբաղում՝ մասնավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, գյուղատնտեսական քաղաքներ կկառուցի: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախորդ շաբաթ երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ: Խոսքը ամբողջ ենթակառուցվածքի վերականգնման մասին է. կհայտնվեն ինչպես բնակելի շենքեր, այնպես էլ սոցիալական հաստատություններ:

Cover

Պատերազմից վեց ամիս անց մենք ունենք Ադրբեջանի բանտերում պահվող հարյուրավոր ռազմագերիներ և Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է ՄԻԵԴ-ին տրամադրել հստակ տեղեկատվություն հայ ռազմագերիների վերաբերյալ, այլև ցինիկաբար հայտարարում է, որ նրանք ռազմագերիներ չեն: Ի դեպ, ռազմագերիներից մեկին օրերս ծնողները հանձնեցին հողին: Ես ուզում եմ հասկանալ, ինչու մինչև հիմա Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը չի այցելել Բաքվի բանտեր՝ տեսնելու, թե ինչ անմարդկային պայմաններում են պահվում հայ ռազմագերիները:[Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ–ում]

Cover

ԱՄՆ նախագահի վարչակազմն արձագանքել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայ պատմաբանների նամակին․ «Մեր երկիրը բախվում է բազմաթիվ մարտահրավերների և Ձեր նմանօրինակ նամակները օգնում են մեզ՝ ավելի պարզ և լավ հասկանալու, թե Բայդեն-Հարիս վարչակազմն ինչպես կարող է օգտակար լինել Ձեզ: Մենք ուշադիր կուսումնասիրենք նամակը և կաշխատենք ընթացք տալ»։

Cover

Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում «Թութակներ» տեղամասից դեպի աջ՝ Դիզափայտ տանող ճանապարհի 5-րդ կմ-ին, հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով կկատարվի դատաբժշկական փորձաքննություն:

Cover

Ապրիլի 19-ին գարնանային լիագումար նստաշրջանում ԵԽԽՎ օրակարգում հայ գերիների հարցն ընդգրկելու վերաբերյալ քվեարկության ժամանակ ՌԴ ամբողջ պատվիրակության մոտ տեխնիկական խնդիրներ են առաջացել, որի հետևանքով պատգամավորների մի մասը դեմ է քվեարկել, մի մասը՝ ձեռնպահ։ Մենք էլ այնքան էլ չենք հավատում զուգադիպություններին։ Մենք համապատասխան դիմում ենք ներկայացրել։ [ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Պախոմով]

Cover

Ապրիլի 20-ին, ժամը 11:00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սևակի Խաչատրյանի դին (2021թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Արագածոտնի ՄՏՍ)՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է քննություն: [ՊՆ]

Cover

Ադրբեջանում կան մարդիկ, որոնք անհետ կորած են, կան մեծ թվով զինծառայողներ, որոնք դեռևս մնում են որպես գերի Ադրբեջանում: Պետք է հստակ ասել այս մասին և ողջ լրջությամբ։ Քաղաքացիական բազմաթիվ անձինք են զոհվել պատերազմի ընթացքում, և կարևոր է հարգանքով վերաբերվել հակառակորդին, գնալ խաղաղության: Խնդրում եմ, կոչ եմ անում Ադրբեջանին՝ եկեք առևտուր չանենք՝ արդյոք զինծառայողները գերեվարվել են պատերազմից առաջ, թե հետո: Պետք է նրանց վերադարձնել տուն։ [ԵԽԽՎ պատգամավոր Ստեֆան Շենեխ]

Cover

Գործընկերներ, մենք ի՞նչ ենք քննարկում։ Հայաստանը վերադարձրել է Ադրբեջանին բոլոր գերիներին, բայց Բաքվում դեռ հայ գերիներ են մնում։ Ես բազմիցս դիմել եմ ձեզ՝ ասելով, որ պետք է այցեր կազմակերպվեն Երևան և Բաքու, բայց ինձ ասել եք, որ դա ձեր լիազորությունների մեջ չի մտնում։ Ի՞նչ կանեիք, եթե այդ գերիները ֆրանսիացի կամ գերմանացի լինեին։ Ուզում եմ կոնկրետ քայլեր տեսնել, մեր գերիների ծնողները ուզում են կոնկրետ քայլեր տեսնել։ [Միքայել Մելքումյան]

Cover

ՄԻԵԴ-ի զեկույցի համաձայն՝ 188 հայ ռազմագերի է պահվում Ադրբեջանում, ինչը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Ադրբեջանական կողմը ձախողել է գործընթացը՝ ժամանակին այս մարդկանց վերաբերյալ տեղեկություններ չտրամադրելով կամ տրամադրելով սահմանափակ տեղեկություններ: Լուրջ մտահոգություն է առաջացնում նաև այդ մարդկանց ճակատագիրը՝ համաձայն հայ ռազմագերիներին բռնության ենթարկելու վերջին վստահելի վկայությունների: Խիստ մտահոգիչ է նաև անհետ կորածների հարցը: [ԵԽԽՎ անդամ Փոլ Գավան]

Cover

Արդյոք ձեզ երբևէ անվանե՞լ են շուն կամ խելագար։ Ինձ և իմ ազգին անվանել են։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Ղարաբաղից հայերին քշել է շների պես։ Հետո ասել է, որ հայ ազգը հիվանդ է և պետք է բուժվի։ Իսկ դուք դժբախտություն ունեցե՞լ եք հետևելու գրեթե ուղիղ եթերով, թե ինչպես են վանդալիզմի ենթարկվում ձեր սրբությունները, քանդում ձեր եկեղեցիները, հուշահամալիրները։ Մեր ազգն ամեն օր է դա տեսնում։ Ադրբեջանն արել է այն, ինչ 80 տարի եվրոպական ոչ մի երկիր չէր արել՝ այլ ազգի հանդեպ ատելություն է իրագործել: Հարյուրավոր երիտասարդ հայ մարդիկ պահվում են երկրում, որտեղ նրանց ատում են։ Մեր գերիները պետք է վերադառնան Հայաստան, սա ուղղակի խոսք չէ, սա պահանջ է։ [Ռուբեն Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում]

Վարչապետի հետ հյուրընկալվեցինք Շուռնուխի մի քանի տներում. Ալեն Սիմոնյան

Այսօր 23:59 - ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Վարչապետի հետ հյուրընկալվեցինք Շուռնուխի մի քանի տներում եւ եղանք գյուղամիջում։ Չէին սպասում:

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ