Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (14.01.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    26%
    7 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    36%
    17 կմ/ժ
  • Լոռի 15°C
    51%
    10 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    59%
    7 կմ/ժ
  • Արարատ 22°C
    32%
    3 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    62%
    8 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    27%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    48%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    26%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    34%
    8 կմ/ժ
  • Արցախ 16°C
    81%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.2007
  • Ռուբլի = 4.21291
  • Դոլար = 395.1

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (14.01.2021)

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (14.01.2021)

ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Մոսկվայում ԱՄՆ ու Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպաններ՝ Ջոն Սալիվանին և Պյեր Լևիին, և նրանց տեղեկատվություն տրամադրել հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի հարցով կայացած բանակցությունների արդյունքների մասին: Տեղի է ունեցել մտքերի համապարփակ փոխանակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների հետագա համատեղ ջանքերի շուրջ։ [ՌԴ ԱԳՆ]

Սպառողների համար էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարման դադարեցում մինչ այս պահը չի եղել եւ եթե ըստ պլանավորվածի գնա չի էլ լինի։ Երեկվա հայտարարությունը պարզապես նախազգուշական էր, որ եթե հանկարծ ինչ-որ բան այնպես չընթանա՝ հնարավոր է անջատումներ լինեն։ Խնդիրը գազամատակարարման հետ է կապված, խցանում է առաջացել գազի խողովակներում եւ հունվարի 9-ից թողունակությունը մոտավորապես 3-4 մլն խորանարդ մետր պակասում էր։ Իսկ գազի ճնշման պակասելու դեպքում ՋԷԿ-երը ամբողջությամբ կանջատեին եւ հոսանքի դեֆիցիտ կարող էր առաջանալ։ [ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյան]

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Հայաստանը շարունակելու է հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի պաշտպանության դիրքերից: Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և նրանց երկրների հովանու ներքո շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ հիմնված հիմնարար սկզբունքների և տարրերի այն հատվածի վրա, որը չի հասցեագրվել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Հայկական կողմերի առաջնահերթություններից է նաև Արցախի տարածքների դեօկուպացիան և այդ տարածքներից տեղահանված արցախահայության՝ իրենց բնակության վայրեր անվտանգ վերադարձի համար համապատասխան պայմանների ապահովումը:[ԱԳՆ նախարար]

Ծանոթացել եմ պարոն Պոպովի հարցազրույցին և պետք է նշեմ, որ ժամանակին Հայաստանը համաձայնություն էր տվել Կազանի փաստաթղթին, քանի որ այն պարունակում էր հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների ամբողջական փաթեթը: Ադրբեջանի կողմից այդ փաստաթղթի մերժումից հետո էլ բանակցությունները շարունակվել են հիմնարար սկզբունքների հիման վրա, ավելին՝ նույնիսկ պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից համաձայնություն էր տվել շարունակելու բանակցությունները հիմնարար սկզբունքների շուրջ։ [ԱԳ նախարար Արա Այվազյան]

Տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ուժի կիրառման հետևանք է: Ուժի կիրառումը կարող է ձևավորել հակամարտության մեջ նոր փուլ, սակայն այն չի կարող լուծել հակամարտությունը: Միայն բանակցված քաղաքական կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, ճանապարհ կհարթի պատերազմի պատճառների և հետևանքների վերացման համար, կարող է տևական խաղաղություն և հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան։ [ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ]

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նա նշեց, որ վարչապետի հետ քննարկել է հետպատերազմական Հայաստանի տնտեսական իրավիճակը, նաև ճանապարհների հետ կապված խնդիրները, Լարսի միջանցքի, երկաթգծի խնդիրները, նախկինում աշխատած երկաթգծի հարցը, որովհետև նախկինում երկաթգծով աշխատել են թե՛ Իրանի հետ, թե՛ Թուրքիայի հետ:

Կառավարությունը հավանություն տվեց նախագծին, որով առաջարկվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես ՀՀ ազգային փոքրամասնությունների օր: Նախագծի հեղինակն է ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Կառավարությունը որոշեց փոփոխություններ անել բժշկասոցիալական կարգում նախագիծը վերաբերում է վիրավոր զինվորներին կամ քաղաքացիական անձանց աջակցող միջոցներ տրամադրելուն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նշեց, որ գործող կարգով աջակցող սարքեր ստանալու համար հաշմանդամության խումբ պետք է ունենար քաղաքացին, իսկ բուժումը ավարտելուց հետո տեղի է ունենում կարգի տրամադրումը, հիմա փոփոխությամբ հնարավորություն է տրվում առանց այդ խմբի տրամադրման գործընթացը ավարտելու տալ այդ սարքերը:

Կառավարությունը հավանություն տվեց օրենսդրական փոփոխությունների նախագծերին, որոնցով ներդրվում է երկու ենթամասնագիտացում՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտը և կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացումը: Արդարադատության նախարարի խոսքով՝ փաթեթն անհետաձգելի է․ դատավորների թվաքանակը չի բավարարում, իսկ դատավորների ավելացումը կբերի քրգործերի քննության ժամկետների կրճատմանը:

Արդարադատության նախարարի խորհրդական Գոռ Բակլաչյանը նշանակվեց ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամ: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստում։ 

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածը‚ ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված, հունվարի 15-ին՝ ժամը 13.30-ից մինչև 17.00‚ փակ է լինելու երթևեկության համար։ [ՏԿԵՆ]

Հունվարի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 163576 դեպք, որոնցից 151849-ն` առողջացած, 2963-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 8043 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 616520 թեստավորում: Երեկ կատարվել է 2612 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 448 նոր դեպք: Ունենք 603 առողջացած և 12 մահվան դեպք:

ԱԱԾ տնօրեն նշանակվելու երկրորդ օրը հանձնարարել եմ, որ ամեն ինչ արվի, որ հայ-ռուսական հարաբերությունները՝ հատկապես հատուկ ծառայությունների ոլորտում, հնարավորինս բարելավվեն։ Այս ամենը արել եմ մի տրամաբանության մեջ․ հայ-ռուսական հարաբերությունների լավ լինելուց է կախված մեր ազգային անվտանգության և մեր շահը։ [ՔԿ նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյան]

Թեմայի այլ նորություններ