Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 6-ից 7-ը
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    14%
    11 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    19%
    17 կմ/ժ
  • Լոռի 18°C
    34%
    8 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    49%
    5 կմ/ժ
  • Արարատ 25°C
    16%
    18 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    62%
    10 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    14%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    47%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    14%
    11 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    26%
    5 կմ/ժ
  • Արցախ 17°C
    72%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 387.1006
  • Ռուբլի = 4.20525
  • Դոլար = 391.455

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 6-ից 7-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 6-ից 7-ը

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնից՝ ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 72 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 15, անձնական ունեցվածքի գողության և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 9-ական, թմրամիջոցի հայտնաբերման` 6, ընտանեկան բռնության՝ 5, խարդախության՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, զենք-զինամթերքի առգրավման՝ 2, կողոպուտի, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, որսագողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծեծի և սպառնալիքի, պոռնկագրական նյութեր տարածելու և ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած և 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է Ճանապարհատրանսպորտային պատահարի և անձնական ունեցվածքի գողության՝ 2-ական, մարմնական վնասվածք հասցնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու և կողոպուտի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 2 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ