Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 5-ից 6-ը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    34%
    11 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    90%
    4 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    7 կմ/ժ
  • Արարատ 20°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    34%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    92%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    34%
    11 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    51%
    13 կմ/ժ
  • Արցախ 15°C
    78%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 390.03

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 5-ից 6-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 5-ից 6-ը

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնից՝ ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 76 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 13, խարդախության՝ 12, մարմնական վնասվածք հասցնելու՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման` 4, յուրացնելու կամ վատնելու՝ 3, սպանության սպառնալիքի՝ 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծեծի, պետական սահմանն ապօրինի հատելու, բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելու, փաստաթղթի կեղծիքի, ազատությունից ապօրինի զրկելու և պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու և դրա հետևանքները չվերացնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, ավտոմեքենա փախցնելու և վրաերթի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ