Նոր Նորքի նախկին թաղապետը յուրացրել է ապրիլի 7-ի միջոցառման համար նախատեսված գումարը
▲ Դեպի վեր
  • Երեվան 33°C
    22%
    6 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    34%
    11 կմ/ժ
  • Լոռի 24°C
    75%
    11 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    62%
    6 կմ/ժ
  • Արարատ 34°C
    26%
    19 կմ/ժ
  • Սյունիք 30°C
    46%
    18 կմ/ժ
  • Արմավիր 34°C
    22%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 22°C
    63%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 32°C
    22%
    6 կմ/ժ
  • Կոտայք 30°C
    37%
    11 կմ/ժ
  • Արցախ 27°C
    62%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.2007
  • Ռուբլի = 4.47143
  • Դոլար = 388

Նոր Նորքի նախկին թաղապետը յուրացրել է ապրիլի 7-ի միջոցառման համար նախատեսված գումարը

Նոր Նորքի նախկին թաղապետը յուրացրել է ապրիլի 7-ի միջոցառման համար նախատեսված գումարը

Ավարտվել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը:

Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարից դատախազությունում ստացված հաղորդման և փաստաթղթերի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված մի քանի քրեական վարույթի միացմամբ իրականցված նախաքննությամբ պարզվել է, որ վարչական շրջանի նախկին ղեկավար Ա․Ու․-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նախնական համաձայնության գալով տարատեսակ միջոցառումներ կազմակերպելու իրավասությամբ օժտված ՍՊ ընկերության տնօրենի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի հետ, որոշել են 2016թ․ ապրիլի 7-ին «Մայրության և գեղեցկության» տոնին նվիրված միջոցառում կազմակերպելու պատրվակով յուրացնել այդ միջոցառման կազմակերպման և անցկացման համար նախատեսված գումարը:

Այդ նպատակով ՍՊ ընկերության տնօրենի և վարչական շրջանի ղեկավար միջև կազմվել է հանձնման-ընդունման վերաբերյալ կեղծ արձանագրություն, իսկ ֆինանսական բաժնի պետի հետ՝ կեղծ ակտ, ըստ որի՝ 2016թ․ ապրիլի 7-ին Երևան քաղաքի Թևոսյան փողոցում գործող ռեստորանում, իբրև թե, կազմակերպվել և անցկացվել է վերոնշյալ միջոցառումը, ինչն իրականում տեղի չի ունեցել։ Այդ նպատակով ընկերության հաշվեհամարին փոխանցվել է միջոցառման կազմակերպման և անցկացման համար նախատեսված 1.500.000 ՀՀ դրամ գումարը, որը կանխիկացվել է ընկերության տնօրենի կողմից: Այնուհետև վերջինս, կատարելով հարկային պարտավորությունները, մնացած 1.250.000 ՀՀ դրամը ֆինանսական բաժնի պետի աշխատասենյակում առձեռն տվել է նրան: Արդյունքում՝ վարչական շրջանի ղեկավարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, բաժնի պետի հետ նախնական համաձայնությամբ, յուրացրել է խոշոր չափի՝ 1.250.000 ՀՀ դրամ գումարը՝ Երևան համայնքին պատճառելով գույքային վնաս:

Բացի այդ, վարչական շրջանի նախկին ղեկավարը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, Երևան քաղաքի Գայի պողոտայի 19 հասցեում գտնվող Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի շինության մեջ տեղակայված, արդեն իսկ վարձակալությամբ տրամադրված տարածքներում ծավալած հետագա գործունեությունը շարունակելու նպատակով, վարչական շրջանի ֆինանսական բաժնի պետի հետ նախնական համաձայնությամբ, պայմանագրով նախատեսված՝ տարածքների յուրաքանչյուր ամսվա համար նախատեսված վարձավճարից բացի, այդ տարածքներում գործունեություն ծավալած ՍՊ երկու ընկերություններից ապօրինի պահանջել են «Նոր Նորք» զարգացման հիմնադրամին, 2016թ․ սկսած, յուրաքանչյուր ամսվա համար վճարել 20.000 ՀՀ դրամ գումար, իսկ ԱՁ-ից՝ 15.000 ՀՀ դրամ գումար՝ չվճարելու դեպքում սպառնալով դադարեցնել վարձակալության պայմանագրերը:

Քննության տվյալներով՝ 2016թ. մինչ 2018թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում ՍՊ ընկերությունները հիմնադրամին են փոխանցել 530 000-ական դրամ, իսկ ԱՁ-ն՝ 420.000 ՀՀ դրամ, ինչի արդյունքում կազմակերպությունների օրինական շահերին պատճառվել է ընդհանուր 1.480.000 ՀՀ դրամի չափով էական գույքային վնաս:

Քննությամբ պարզվել է նաև, որ նշված վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, աշխատակազմի համար ձեռք բերված գրենական պիտույքների բաշխման ցուցակներում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով ուռճացրել է աշխատակազմի տարբեր բաժիններին տրամադրված «A4» ձևաչափի թղթերի քանակը: Մասնավորապես՝ պահանջագրերում ներառված խմբաքանակի փոխարեն տրամադրել է զգալի քիչ քանակությամբ թուղթ, իսկ բաժիններին չտրամադրված ընդհանուր խոշոր չափ կազմող՝ 1.443.250 ՀՀ դրամ արժեքի 1255 տուփ «A4» ձևաչափի թուղթը յուրացրել է՝ պատճառելով էական գույքային վնաս:

Նախաքննության ընթացքում վերջիններիս մասով վարույթն անջատվել է առանձին վարույթում և հայտարարվել նախաքննության ավարտի մասին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարչական շրջանի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով յուրացում կատարելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) և 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը):
Աշխատակազմի ֆինանսական բաժնի պետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 309-րդ հոդվածի 1-ին մասով։

Որպես խափանման միջոց՝ նրանց նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելքը:

Նախաքննության ընթացքում վարչական շրջանի նախկին ղեկավարը, իրեն մեղսագրված վերոնշյալ հանցավոր արարքներով համայնքին պատճառված վնասը վերականգնել է։

Նշված դրվագներով անջատված մասով քրեական վարույթը, մեղարդական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և վարույթը դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Իսկ վարչական շրջանի նախկին ղեկավարի առերևույթ մասնակցությամբ հանցավոր այլ դրսևորումների մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է։ 

Թեմայի այլ նորություններ