Նոր մանրամասներ Վանաձորի ձկան խանութում տեղի ունեցած պայթյունի դեպքից (լուսանկարներ)
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    16%
    11 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    37 կմ/ժ
  • Լոռի 18°C
    54%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 28°C
    71%
    14 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    43%
    12 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    16%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    39%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    16%
    11 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    42%
    17 կմ/ժ
  • Արցախ 17°C
    77%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.22281
  • Դոլար = 394.07

Նոր մանրամասներ Վանաձորի ձկան խանութում տեղի ունեցած պայթյունի դեպքից (լուսանկարներ)

Նոր մանրամասներ Վանաձորի ձկան խանութում տեղի ունեցած պայթյունի դեպքից (լուսանկարներ)

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վանաձորի կենտրոնում գործող խանութներից մեկում նախօրեին տեղի ունեցած պայթյունի ժամանակ խանութի տնօրեն Աշոտ Ոփյանը ներսում է եղել: Նույն այդ տեղեկություններով՝ քննությամբ դեռեւս չպարզված անձը մտել է խանութ, իբր ձուկ գնելու, տնօրենը ձուկը վերցրել ու առաջ է գնացել, որպեսզի մաքրի այն, ու այդ ժամանակ տվյալ անձը պայթուցիկը նետել է խանութի մեջ, այն դիպել է ջրագծի խողովակին ու չի հասել խանութի այն հատված, որտեղ տնօրենն է այդ պահին գտնվել: Տնօրենը ՀԺ-ի հետ զրույցում չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ, միայն նշեց, որ արդար քննություն է ակնկալում իրավապահ մարմիններից. «Ես միայն ուզում եմ, որ հանցագործին գտնեն»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ դեպքը տեղի էր ունեցել երեկ երեկոյան՝ Վանաձորի կենտրոնական ու մարդաշատ վայրում, խանութ նետված պայթուցիկը եղել է ձայնային նռնակ: Պայթյունի հետեւանքով վնասվել էր խանութի ողջ գույքը, առաստաղը, ապակիները: Թե որքան վնաս է պատճառվել, տնօրենը դեռեւս չի հաշվարկել, ասաց՝ իր համար այս պահին ոչ թե վնասի չափն է կարեւոր, այլ հանցագործությունը կատարած անձի հայտնաբերումը:

Րոպեներ անց դեպքի վայրում են եղել ոստիկանության Լոռու մարզային վարչության ու Բազումի բաժնի ծառայողները, վարչության պետ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում առկա են եղել տեսախցիկներ, որոնց ձայնագրությունն առգրավվել է:

Դեպքի հետ կապված իրավապահները քննարկում են մի շարք վարկածներ, որոնցից մեկն էլ այս տարվա փետրվարի 29-ին Վանաձորում տեղի ունեցած վիճաբանությունն է, հետեւանքով դանակահարված վիճակում Վանաձորի Շիրակի խճուղում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնից Վանաձորի բժշկական կենտրոն էին տեղափոխվել ձկան խանութի տնօրեն՝ Աշոտ Ոփյանի տղան ու եղբորորդին: Վիճաբանության մյուս կողմից մեկ հոգի էլ հիվանդանոց էր տեղափոխվել հրազենային վնասվածքով: Հրազենն, ըստ տեղեկությունների, պատկանել էր Աշոտ Ոփյանին:

Թե որքանով այս դեպքը կապ ունի ամիսներ առաջ տեղի ունեցած վիճաբանության հետ, դեռեւս հայտնի չէ: Սա քննարկվող վարկածներից մեկն է, որը քննությամբ կամ պետք է հաստատվի, կամ հերքվի: Այս առնչությամբ եւս խանութի տնօրենը որեւէ մեկնաբանություն չտվեց, միայն ասաց, որ քանի դեռ հանցագործությունը չի բացահայտվել, ինքը ոչինչ չի կարող ասել:

Նշենք, որ դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Թեմայի այլ նորություններ