Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը ցավակցել են լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    34%
    11 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    90%
    4 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    7 կմ/ժ
  • Արարատ 20°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    34%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    92%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    34%
    11 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    51%
    13 կմ/ժ
  • Արցախ 15°C
    78%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 390.03

Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը ցավակցել են լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը ցավակցել են լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Խոր ցավով տեղեկացա աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան մասին:

Անվանի վարպետը ողջ ստեղծագործական գործունեության ընթացքում հայկական ծիրանափողի փառքը տարածել է աշխարհով մեկ` հանդես գալով հեղինակավոր բազմաթիվ բեմերում, հայկական երաժշտության հնչյունները ներկայացնելով հայտնի ֆիլմերում, համագործակցելով հռչակավոր կոմպոզիտորների, համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների հետ:

Մեր ողջ ժողովուրդը և աշխարհի երաժշտասեր հանրությունը Ջիվան Գասպարյանին, որպես մտավորական և հայի բացառիկ կերպար, դասել է համաշխարհային արվեստի մեծերի շարքում, որով մենք հպարտացել ու ոգեշնչվել ենք:

Վիլյամ Սարոյանը Ջիվան Գասպարյանի նվագը լսելուց հետո ասել էր՝ «Ջիվան ջան, սա նվագ չէ, այլ աղոթք է»: Վարպետի կատարումներով աղոթքներն ընդմիշտ կմնան ոչ միայն հայ, այլև ողջ աշխարհի արվեստասերների սրտերում ու հիշողություններում:

Կիսում եմ նրա ընտանիքի, գործընկերների, երկրպագուների և բոլորի վիշտն այս մեծ կորստի պահին: Սիրելի վարպետ, հանգչիր խաղաղությամբ»:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել լեգենդար դուդուկահար, ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ.

«Խոր ցավով տեղեկացա հայկական դուդուկի լեգենդ, ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի մահվան մասին:

Նրա արվեստը, հոգու խորքից դուրս հորդող այդ զգայացունց մեղեդիները վաղուց անցել են իրականության բոլոր սահմանները և հատել հավերժության գիծը:

Ջիվան Գասպարյանը կախարդական սրինգին տիրապետելու իր անկրկնելի վարպետությամբ մեր ժողովրդական երաժշտությունը դուրս հանեց միջազգային բեմահարթակ, աշխարհի բեմեր և համաշխարհային կինո՝ տասնամյակներ շարունակ մեր ազգային մշակույթը հասանելի ու հասկանալի դարձնելով նաև օտար հանդիսատեսին:

Դուդուկի մեծ վարպետը մեր ժամանակակից մշակույթի հենասյուներից մեկն էր, ում անվան հետ է կապվում երաժիշտների և հատկապես դուդուկահարների մի ողջ սերնդի ստեղծագործական և աշխատանքային գործունեությունը:

Ցավակցում եմ Ջիվան Գասպարյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին, մեր երկրում և աշխարհում նրա արվեստի երկրպագուներին և կիսում բոլորի վիշտը»:

Թեմայի այլ նորություններ