Նախորդ շաբաթ տեղի ունեցած հրդեհի կսկիծը բոլորիս ուսերին ծանրացած է և դեռ երկար է ծանրացած մնալու. վարչապետը՝ ստանդարտների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    32%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    44%
    22 կմ/ժ
  • Լոռի 10°C
    63%
    9 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    58%
    3 կմ/ժ
  • Արարատ 19°C
    34%
    14 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    61%
    5 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    32%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    46%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    32%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    45%
    5 կմ/ժ
  • Արցախ 13°C
    73%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 420.3201
  • Ռուբլի = 5.05484
  • Դոլար = 388.297

Նախորդ շաբաթ տեղի ունեցած հրդեհի կսկիծը բոլորիս ուսերին ծանրացած է և դեռ երկար է ծանրացած մնալու. վարչապետը՝ ստանդարտների մասին

Նախորդ շաբաթ տեղի ունեցած հրդեհի կսկիծը բոլորիս ուսերին ծանրացած է և դեռ երկար է ծանրացած մնալու. վարչապետը՝ ստանդարտների մասին

Այսօր՝ հունվարի 26-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե հիմա կասեն՝ այս ինչ է քննարկում Կառավարությունը, երբ տարածաշրջանում իրավիճակը լարված է, երբ նախորդ շաբաթ տեղի ունեցած հրդեհի կսկիծը բոլորիս ուսերին ծանրացած է և դեռ երկար է ծանրացած մնալու. «Ես ուզում եմ ասել, որ խոսքը երկրում ստանդարտների հաստատման մասին է, և մեր պրոբլեմն այն է, որ մենք չենք դիտարկում և չենք տեսնում կապը, ասենք, երթևեկության կարգապահության, ստանդարտների բացակայության կամ չկիրառման և տեղի ունեցող աղետների միջև: Երկրում պետք է լինեն ստանդարտներ: Բոլոր պրոբլեմներին մեր արձագանքը պետք է լինի ասիմետրիկ և ադեկվատ: Բոլոր պրոբլեմների լուծումը ինստիտուտների կայացումն է»:

Նրա խոսքով՝ մի հեռավոր գյուղական բնակավայրում տասնյակ ճանապարհային նշաններ են դրված, ինչը շատ բան է փոխում երկրի արտաքին և ներքին միջավայրի համար. «Բայց մեծ պրոբլեմներ կան երկրում գծանմուշների հետ կապված: Մենք պրոբլեմ ունենք, երբ ճանապարհներ ենք հիմնանորոգում առանց ենթակառուցվածքները պատշաճ նորոգելու»:

Փաշինյանը նշեց, որ ինքը մարզերից մեկում ականատես է եղել, թե ինչպես է աղբը լցվել դատարկ աղբամանների շուրջ, և պետք էր նորից աղբահանություն կատարել. «Սա էլ է ստանդարտի խնդիր»:

Թեմայի այլ նորություններ