Նախատեսվում է ստեղծել անկախ կյանքի կենտրոններ. Երևանում մեկնարկել է «Ներառական զարգացում» թեմայով երկօրյա աշխատաժողովը
▲ Դեպի վեր
  • Երեվան -9°C
    62%
    4 կմ/ժ
  • Շիրակ -18°C
    65%
    6 կմ/ժ
  • Լոռի -17°C
    86%
    12 կմ/ժ
  • Տավուշ -8°C
    67%
    16 կմ/ժ
  • Արարատ -8°C
    61%
    5 կմ/ժ
  • Սյունիք -6°C
    80%
    13 կմ/ժ
  • Արմավիր -8°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք -15°C
    78%
    13 կմ/ժ
  • Արագածոտն -10°C
    62%
    4 կմ/ժ
  • Կոտայք -12°C
    74%
    10 կմ/ժ
  • Արցախ -7°C
    84%
    13 կմ/ժ
:
  • Եվրո = 545.58
  • Ռուբլի = 6.29176
  • Դոլար = 481.668

Նախատեսվում է ստեղծել անկախ կյանքի կենտրոններ. Երևանում մեկնարկել է «Ներառական զարգացում» թեմայով երկօրյա աշխատաժողովը

Նախատեսվում է ստեղծել անկախ կյանքի կենտրոններ. Երևանում մեկնարկել է «Ներառական զարգացում» թեմայով երկօրյա աշխատաժողովը

Կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ապահովումն ու վերջիններիս համար հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հավասար հնարավորությունների ստեղծումն՝ երեկ մեկնարկել է «Ներառական զարգացում» թեմայով երկօրյա աշխատաժողովը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

ԱԺ նախաձեռնությամբ՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID)  աջակցությամբ կազմակերպված քննարկմանը բացման ելույթով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը,  Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն ու Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը։

Նարեկ Մկրտչյանը, կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրական դրսևորումների վերացումն ու նրանց համար առավել մատչելի պայմանների ապահովումն, ընդգծել է վերջիններիս և մասնավորապես՝ 2020 թ․ պատերազմի ընթացքում վիրավորում ձեռք բերած զինծառայողների կարիքների բազմակողմանի գնահատման ու զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի կարևորությունը:

«Զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառման նպատակով՝ նախատեսվում է ստեղծել անկախ կյանքի կենտրոններ, որոնցում, հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա, կիրականացվեն  հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն կենցաղավարման ծրագրեր, մասնագիտական կողմնորոշման, կարիերայի պլանավորման և մի շարք այլ ծառայություններ»,-ասել է նախարարը։

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը ևս, կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում պետության և հասարակության դերը, կարևոր նախադրյալ  է համարել ԱԺ կողմից «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքների ընդունումը:

Մասնակիցների ելույթներին հաջորդել են նախ՝ պանելային, ապա թեմատիկ քննարկումները, որոնցում անդրադարձ է կատարվել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ծառայությունների տրամադրմանը, կրթության և զբաղվածության ապահովմանն, ինչպես նաև տեղեկատվական և ֆիզիկական մատչելիությանն առնչվող մի շարք հարցերի։

Թեմայի այլ նորություններ