Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կորեայի դեսպան Լի Դոհունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 5°C
    61%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    60%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    35%
    11 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    24%
    8 կմ/ժ
  • Արարատ 6°C
    35%
    2 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    16%
    4 կմ/ժ
  • Արմավիր 6°C
    61%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    30%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 4°C
    61%
    2 կմ/ժ
  • Կոտայք 2°C
    32%
    6 կմ/ժ
  • Արցախ 19°C
    18%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 438.8004
  • Ռուբլի = 4.45635
  • Դոլար = 402.883

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կորեայի դեսպան Լի Դոհունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Դոհունը (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ հույս հայտնելով, որ վերջինիս նշանակումը կծառայի՝ երկու երկրների և ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական և համագործակցային կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը: «1992 թվականին Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մենք միշտ կարևորել ենք դրանք,- ասել է նախագահը: Կորեան ինձ համար՝ որպես տնտեսագետի, միշտ յուրահատուկ երկիր է եղել այն առումով, թե կարճ ժամանակում ինչպիսի հաջողություններ է գրանցել 1970-ական թվականներից հետո: Ձեր երկիրը, չունենալով հանքահումքային ռեսուրսներ, սակայն ունենալով աշխատասեր մարդիկ, կարողացավ ծանր վիճակից դուրս գալ և դառնալ աշխարհի զարգացած երկրներից մեկը: Մեզ համար սա լավագույն օրինակներից է»:

Դեսպան Լի Դոհունն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և լավ խոսքերի համար: «Այստեղ այցելությունից առաջ իմ երկրի նախագահը խնդրեց փոխանցել իր հարգանքի հավաստիքն ու լավագույն մաղթանքները Ձեզ, և հայտնել իր ցանկությունն՝ ավելի ամրապնդել մեր երկկողմ հարաբերությունները»,- նշել է դեսպանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կորեայի միջև փոխգործակցության զարգացման վերաբերյալ հարցեր: Երկուստեք կարևորվել է մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիական ոլորտում առավել ակտիվ համագործակցությունը: Նախագահը ողջունել է Հայաստանում մշտական դիվանագիտական առաքելություն բացելու՝ Կորեայի Հանրապետության կառավարության մտադրությունը և շեշտել, որ այն նոր խթան կհանդիսանա երկու երկրների քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության ամրապնդման համար:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանում ստեղծված իրադրության և առկա խնդիրների վերաբերյալ: Այս համատեքստում՝ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ կայուն և տևական խաղաղության հաստատումը, ինչպես նաև «խաղաղության խաչմերուկ» ծրագրի առաջմղումը կարևոր հիմք կարող է դառնալ տարածաշրջանի երկրների հետագա զարգացման համար:

Թեմայի այլ նորություններ