Նախագահ Արմեն Սարգսյանը քաղաքական ուժերի հետ հանդիպումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
:
  • 1RUB = 7.97AMD
  • 1USD = 483AMD
  • 1EUR = 526.6AMD

Նախագահ Արմեն Սարգսյանը քաղաքական ուժերի հետ հանդիպումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ նախագահի աշխատակազմի Ֆեյսբուքյան էջը գրում է.
 
"Առաջին օրվանից սկսած ես պարբերաբար, համարյա ամեն օր կապի մեջ եմ տարբեր և՛ բարձրաստիճան պաշտոնյաների, և՛ նախագահների, և՛ առողջապահության նախարարների կամ գիտական կենտրոնների հետ, որոնք զբաղվում են այս հարցերով: Մի քանի նպատակով.նախ և առաջ, հասկանալու այս վիրուսի տեսակը, և ինչպես են տարբեր երկրներ պայքարում դրա դեմ, սովորել, թե որտեղ են սխալներ արվել: Այս բոլոր տեղեկությունները փոխանցում էի մեր համապատասխան մարմիններին՝ առողջապահության նախարարին, տալով իմ խորհուրդները և այն, ինչ սովորել եմ: Միաժամանակ, խոսելով տարբեր երկրների ղեկավարների հետ, ինչ-որ ձևով իրենց աջակցությունն էի խնդրում: Մենք հնարավորություն կունենանք էժան գնով ձեռք բերել շատ արժեքավոր դեղ: Նպատակը նաև հետևյալն է, որ եթե աշխարհում ինչ-որ տեղ կա հետաքրքիր գաղափար կամ նոր դեղ, որը օգտագործվելու է որևէ երկրում, փորձենք նաև այդ դեղերը շատ արագ բերել Հայաստան, որովհետև եթե այդ դեղն իսկապես լինի հաջողված, հերթը շատ մեծ է լինելու":