Միջազգային տնտեսական լուրեր․ (03․03․2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    30%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    40%
    7 կմ/ժ
  • Լոռի 7°C
    55%
    10 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    43%
    5 կմ/ժ
  • Արարատ 14°C
    25%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    35%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    30%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    71%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    30%
    4 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    34%
    6 կմ/ժ
  • Արցախ 14°C
    43%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 398.6002
  • Ռուբլի = 4.27005
  • Դոլար = 394

Միջազգային տնտեսական լուրեր․ (03․03․2021)

Միջազգային տնտեսական լուրեր․ (03․03․2021)

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մարտի 2-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.05%-ով և կազմել 59.93 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.05%-ով և կազմել 62.97 դոլար:

NYMEX բորսայի մարտի 2-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 1.33%-ով և կազմել 1733.30 դոլար, արծաթի գինն աճել է 2.45%-ով և կազմել 26.78 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.66%-ով և կազմել 1204.20 դոլար:

Լոնդոնի մետաղների բորսայի մարտի 2-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 0.60%-ով և կազմել 2178.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.17%-ով և կազմել 9163.50 դոլար, կապարի գինը չի փոխվել և կրկին կազմել է 2086.50 դոլար, նիկելի գինը նվազել է 0.21%-ով և կազմել 18635.00 դոլար, անագի գինն աճել է 4.92%-ով և կազմել 24165.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.11%-ով և կազմել 2835.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 27337.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51800.00 դոլար:

ԱՄՆ ֆոնդային բորսաների մարտի 2-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.46%-ով և կազմել 31391.52 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.81%-ով և կազմել 3870.29 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.69%-ով և կազմել 13358.79 կետ:

Եվրոպական ֆոնդային բորսաների մարտի 2-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.19%-ով և կազմել 14039.80 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.29%-ով և կազմել 5809.73 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.38%-ով և կազմել 6613.75 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.66%-ով և կազմել 1452.48 կետ:

Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: Ոսկու չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Գունավոր մետաղների չափման միավորը տոննան է: 

Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայումս առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:

London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:

Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:

S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:

NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:

Թեմայի այլ նորություններ