Մեր երկրի՝ միջազգային հեղինակության ու կշռի չափումը նաև ազգային կինեմատոգրաֆի միջոցով է իրականանում. ԿԳՄՍ նախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    45%
    13 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    89%
    2 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    40%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    66%
    8 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    45%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    92%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    45%
    13 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    51%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    77%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 390.03

Մեր երկրի՝ միջազգային հեղինակության ու կշռի չափումը նաև ազգային կինեմատոգրաֆի միջոցով է իրականանում. ԿԳՄՍ նախարար

Մեր երկրի՝ միջազգային հեղինակության ու կշռի չափումը նաև ազգային կինեմատոգրաֆի միջոցով է իրականանում. ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Կինոյի օրվա առթիվ:

«Հարգելի՛ կինոգործիչներ,

կինեմատոգրաֆիան մեր կյանքի ոչ միայն արտապատկերումն է, այլև իմաստավորումը: Կինոգործչի բարդ ու հետաքրքիր մասնագիտությունը հանդիսատեսին բազմաթիվ հարցերի պատասխաններ գտնելու, միաժամանակ նոր հարցեր ձևակերպելու հնարավորություն է տալիս:

Անկախության` հատկապես կինոարտադրության համար չափազանց դժվարին տարիները հայաստանցի կինոգործչից բազմապատիկ եռանդ ու նվիրում են պահանջել: Բազում փորձություններ հաղթահարվել են, եղել են նաև անհաղթահարելի դժվարություններ, բայց միշտ եղել է ձեր անմնացորդ նվիրումը և հանդիսատեսի սպասումը` հայտնվելու արդի կինոաշխարհի անկանխատեսելի հոլովույթներում:

Կինոն նաև մշակութային քաղաքականության կարևոր օղակ է. մեր երկրի՝ միջազգային հեղինակության ու կշռի չափումը նաև ազգային կինեմատոգրաֆի միջոցով է իրականանում: Մենք շնորհակալ ենք կինեմատոգրաֆիայի ասպարեզի բոլոր աշխատակիցներին ներդրած ջանքերի ու հատկապես մեր ազգային-պետական կյանքում այս ծանր օրերին դրսևորած տոկունության ու նախանձախնդրության համար:  

Կինոյի օրվա առթիվ շնորհավորում եմ բոլորիս, մաղթում անկոտրում կամք և ձեռքբերումներ»,- ասված է նախարարի ուղերձում:

Թեմայի այլ նորություններ