Մեր էրեխեքի ճամփեն փակողը թուրք է, էս ցույցերով, ճամփեքը փակելով փակում են մեր էրեխեքի ճամփեքը․ անհետ կորածների հարազատները՝ կառավարությունում
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    31%
    4 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    42%
    4 կմ/ժ
  • Լոռի 21°C
    34%
    10 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    63%
    15 կմ/ժ
  • Արարատ 23°C
    30%
    13 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    52%
    12 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    31%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    33%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    29%
    6 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    31%
    15 կմ/ժ
  • Արցախ 23°C
    50%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Մեր էրեխեքի ճամփեն փակողը թուրք է, էս ցույցերով, ճամփեքը փակելով փակում են մեր էրեխեքի ճամփեքը․ անհետ կորածների հարազատները՝ կառավարությունում

Արցախի պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում են դադարեցնել բողոքի ակցիաները, քանի որ դրանք հանգեցնում են գերիների և անհետ կորածների հարցի լուծման ձգձգմանը: Պատերազմում անհետ կորած զինծառայողներից մեկի  հարազատն ընդգծեց, որ Հայաստանի պատկան մարմինները պետք է զբաղվեն գերիների և անհետ կորածների հարցերով, սակայն բողոքի ակցիաներ կազմակերպելով, ճանապարհներ փակելով՝ խոչընդոտվում է պատասխանատուների աշխատանքը և հնարավոր չի լինում խնդիրների լուծման աշխատանքը պատշաճ կազմակերպել:

«Իրենց ցույցերով, ճանապարհ փակելով, փակում են մեր երեխաների ճանապարհը: Նրանք ոչ թե ուզում են հեղափոխություն անել երկրում, այլ հեղափոխություն են անում մեր երեխաների դեմ: Հրապարակ գալիս են, խնդում են, երաժշտություն են միացնում, ուրախանում…»,- ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը:
 

Նա նշեց, որ Ադրբեջանը, Հայաստանում տեսնելով ներքաղաքական իրավիճակը, թույլ չի տալիս որոնողական աշխատանքներ իրականացնել, գերիներին չի վերադարձնում հայրենիք, շահարկում է այդ թեման:

Թեմայի այլ նորություններ