Մենք կշարունակենք մարդասիրական առաքելությունը Սիրիայում. դա մեր պարտքն է. Վաղարշակ Հարությունյանը` «ՌԻԱ Նովոստի»-ին
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    30%
    2 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    47%
    6 կմ/ժ
  • Լոռի 14°C
    89%
    6 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    2 կմ/ժ
  • Արարատ 21°C
    29%
    11 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    75%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    30%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    90%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    32%
    2 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    45%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    78%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24226
  • Դոլար = 390.03

Մենք կշարունակենք մարդասիրական առաքելությունը Սիրիայում. դա մեր պարտքն է. Վաղարշակ Հարությունյանը` «ՌԻԱ Նովոստի»-ին

Մենք կշարունակենք մարդասիրական առաքելությունը Սիրիայում. դա մեր պարտքն է. Վաղարշակ Հարությունյանը` «ՌԻԱ Նովոստի»-ին

Հաշվի առնելով Սիրիայում հայկական սփյուռքի հազարների հասնող բնակչությունը՝ մեր պարտքն է երկրին ցուցաբերել ամեն տեսակի աջակցություն:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրուցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Հայաստանը կշարունակի խաղաղապահ առաքելություններ իրականացնել արտասահմանյան երկրներում և մարդասիրական առաքելություն Սիրիայում:

«Սիրիայում մեր առաքելության վերաբերյալ ես միանշանակ կարող եմ պատասխանել, որ այո: Իրականում դա հասկանալի է, քանի որ սիրիացի ժողովուրդն այսօր համաշխարհային ահաբեկչությանը դիմակայելու առաջնագծում է, և հաշվի առնելով երկրում հայկական սփյուռքի հազարների հասնող բնակչությունը, մեր պարտքն է նրանց ցուցաբերել ամեն տեսակի աջակցություն: Մեր մարդասիրական առաքելությունը, որը հիմնված է ռուս զինվորականների հետ սերտ համագործակցության վրա, անշուշտ կշարունակվի, և պետք է նշեմ, որ, նույնիսկ գտնվելով մեր տարածաշրջանում աշնանային հակամարտության շատ ծանր պայմաններում, մենք չենք դադարեցրել մեր գործունեությունը Սիրիայում»,- մանրամասնել է նախարարը:

Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ ՀՀ-ն նախատեսում է անձնակազմի հաջորդ ռոտացիան իրականացնել փետրվարի վերջին:

Թեմայի այլ նորություններ