Մեկնարկել են երգիչ-դերասան Ավո Ադամյանի մասնակցությամբ «Սերը թակարդում» նոր հեռուստանովելի նկարահանումները
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    32%
    4 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    44%
    4 կմ/ժ
  • Լոռի 18°C
    47%
    16 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    40%
    2 կմ/ժ
  • Արարատ 21°C
    32%
    10 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    36%
    1 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    32%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    42%
    22 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    32%
    4 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    36%
    11 կմ/ժ
  • Արցախ 23°C
    37%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 392.2007
  • Ռուբլի = 4.21482
  • Դոլար = 395.1

Մեկնարկել են երգիչ-դերասան Ավո Ադամյանի մասնակցությամբ «Սերը թակարդում» նոր հեռուստանովելի նկարահանումները

Մեկնարկել են երգիչ-դերասան Ավո Ադամյանի մասնակցությամբ «Սերը թակարդում» նոր հեռուստանովելի նկարահանումները

Գլխավոր հերոսը՝ Արամը հասուն տղամարդ է, որը մեծ հիասթափություն է ապրել ու այլևս չի հավատում  սիրուն: Կինը՝ Ռոզին հեռացել է թողնելով մեծ պարտքեր: Հիասթափությունն ու ցավը ստիպել են Արամին կենտրոնանալ աշխատանքի վրա, ինչն էլ տվել է իր ցանկալի արդյունքը: Հիմա հեռուստանովելի գլխավոր հերոսը հաջողակ բիզնեսմեն է ում սրտին տիրանալու համար պայքարում են բազմաթիվ աղջիկներ և կանայք։ Թե Արամի սրտին տիրանալու համար ինչ փորձություններ կհաղթահարեն կանայք և ի վերջո ով կդառնա նրա սրտի տերը կպարզենք շուտով:

Нет описания.

Нет описания.

Հեռուստադիտողների դատին շուտով կհանձնվի ևս մեկ հետաքրքիր և դեպքերի արագ զարգացում ունեցող հեռուստանովել։ Լարված սյուժե, անսպասելի, կտրուկ շրջադարձեր, որոնք կստիպեն հեռուստադիտողին գամվել հեռուստաէկրաններին և բաց չթողնել որևէ սերիա: «USArmenia TV»-ն ներկայացնում է նոր՝ «Սերը թակարդում» հեռուսատանովելը, որտեղ գլխավոր դերն այս անգամ ևս վստահված է երգիչ-դերասան Ավո Ադմայանին։

Нет описания.

Нет описания.

Սա Ավո Ադամյանի թվով երկրորդ համագործակցությունն է հեռուստաընկերության հետ: Ավո Ադամյանը մեծ սիրով համաձայնել է կերտել Արամի կերպարը։ Նոր հեռուստանովելի նկարահանումներն արդեն մեկնարկել են:

Նոր նախագծի փորձառու պրոդուսեր Գոհար Գրիգորյանի խոսքով՝ իրենց ամբողջ անձնակազմը շատ ուրախ է «Խաբկանք» հեռուստանովելից հետո «USArmenia TV» , «Նոր Հայաստան» հեռուստաընկերության և երգիչ–դերասան Ավո Ադամյանի հետ հերթական համագործակցության համար։ Նկարահանումները տեղի են ունենալու ինչպես Հայաստանում այնպես էլ Ամերիկայի Միացյալ նահանգներում։   

Ինքը Ավո Ադամյանը մեծ պատասխանատվությամբ է մոտենում նոր նախագծին և հայտնում, որ հեռուստադիտողների մեծ լսարանը և օգտատերերի տասնյակ հազարավոր գրառումները իրեն առավել պարտավորեցնում են կերտել համոզիչ կերպար, և այն իրականություն կդառնա, վստահ է երգիչ-դերասանը:

Թեմայի այլ նորություններ