Մեկնարկել է Գյուղական կյանքի և ավանդույթների յոթերորդ փառատոնը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    34%
    8 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    46%
    5 կմ/ժ
  • Լոռի 5°C
    40%
    5 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    41%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    35%
    8 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    35%
    5 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    36%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    50%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    37%
    8 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    37%
    8 կմ/ժ
  • Արցախ 15°C
    48%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 585.985
  • Ռուբլի = 6.4895
  • Դոլար = 494

Մեկնարկել է Գյուղական կյանքի և ավանդույթների յոթերորդ փառատոնը

Մեկնարկել է Գյուղական կյանքի և ավանդույթների յոթերորդ փառատոնը

Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի Կանաչ ուսուցման կենտրոնում սեպտեմբերի 26-ին մեկնարկել է երկօրյա Գյուղական կյանքի և ավանդույթների յոթերորդ փառատոնը, որի նպատակն է նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության զարգացմանը և աջակցել հայ գյուղացիներին ներկայացնել իրենց արտադրանքը: Այսյս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, «Կանաչ ուսուցման կենտրոն» ՍՊԸ-ի և «Կանաչ արահետ» ՀԿ-ի համատեղ ջանքերով:

«Այսպիսի միջոցառումները կարևորվում են մի քանի առումներով․ նախ, մասնակից փոքր ֆերմերային տնտեսությունները, մասնավորապես օրգանական, բարձրարժեք մթերքներ արտադրող գյուղացիական միավորումները, նման փառատոններից հետո զարգանալով՝ դառնում են մեծ տնտեսություններ։ Երկրորդ կարևոր հանգամանքը գյուղական ավանդույթների պահպանումն է, որը մեր ազգապահպանության կարևոր պայմաններից մեկն է», - իր ողջույնի խոսքում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։

Այս տարի փառատոնին մասնակցում են շուրջ 100 օրգանական և բնական գյուղմթերք արտադրողներ, ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ և կանանց խմբեր Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից:  Փառատոնի հյուրերը հնարավորություն ունեն ձեռք բերել գյուղատնտեսական արտադրանքի լայն տեսականի։ Հայ գյուղատնտեսները փառատոնին ներկայացրել են տարբեր մարզերի բերքն ու բարիքը, սեփական արտադրության չրեր, ավանդական թխվածքներ, հյութեր, գինիներ, կաթնամթերքի լայն տեսականի, մեղվաբուծական արտադրանք, խոտաբույսեր, էկոլոգիապես մաքուր օճառներ և գյուղական արտադրանքի այլ տեսականի: Փառատոնն ուղեկցվում է գյուղմթերքի տոնավաճառով, ցուցադրված են նաև հեռավոր մարզերի արհեստագործների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքներ:

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար, ԱՀ նախկին գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը նույնպես ընդգծել է օրգանական գյուղատնտեսության զարգացման կարևորությունը հայկական երկու հանրապետություններում․ «Օրգանական գյուղատնտությունը, միանշանակ, և՛ Հայաստանում, և՛ Արցախում համարվում է կյանքի և առողջության պահպանման հիմնական գրավականը և կրկնակի է նրա կարևորությունը հատկապես համավարակի պայմաններում։ Ես շնորհակալ եմ նման փառատոնի կազմակերպման համար, որը վերաբերում է  օրգանական գյուղատնտեսությանն ու նրա ապագային»։

Փառատոնը յուրօրինակ հարթակ է ֆերմերների, արտադրողների, վերամշակողների, գնորդները, կազմակերպությունների ու հնարավոր ներդրողների միջև փորձի փոխանակման, համագործակցության և նոր շուկաներ գտնելու համար:

«Կանաչ Արահետ» ՀԿ նախագահ Նունե Սարուխանյանն իր խոսքում նշել է․ «Այս փառատոնն ամենասիրված իրադարձություններից է դարձել, տոն ինչպես քաղաքաբնակների, այնպես էլ մասնակից ֆերմերների, ֆերմերային խմբերի ու ձեռներեցների համար։ Եվ չնայած այս տարի բոլորիս հայտնի պատճառներով չունենք հյուրեր արտերկրից, հատկապես արտադրող ֆերմերներ, սակայն ուրախությամբ պետք է նշեմ, որ տարեց տարի մեծանում է փառատոնի մասնակիցների թիվն ու ընդլայնվում է աշխարհագրությունը»։

Միջոցառման ընթացքում կանցկացվի մրցանակաբաշխություն`«Լավագույն ֆերմերային խումբ», «Լավագույն կանանց ֆերմերային խումբ» և «Լավագույն ձեռներեց» անվանակարգերում, կհանձնվեն հատուկ մրցանակներ ու նվերներ:

Փառատոնն ուղեկցվում է ավանդական համերգային ծրագրով` ժողովրդական անվանի երգիչների, երաժիշտների ու մշակութային խմբերի մասնակցությամբ, երեխաների համար նախատեսված ժամանցային կատարումներով ու ներկայացումներով, բեմականացումներով ու պարային համարներով:

Միջոցառման ընթացքում Տիգրան Գաբրիելյանն ու Արման Խոջոյանը շրջել են տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին։

Թեմայի այլ նորություններավելին