Մայր Աթոռը պնդում է, թե Արմեն Չարչյանին առաջադրված մեղադրանքները անհիմն են և պահանջում անհապաղ ազատ արձակել նրան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    2 կմ/ժ
  • Լոռի 11°C
    54%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    50%
    2 կմ/ժ
  • Արարատ 17°C
    26%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    41%
    9 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    66%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    33%
    1 կմ/ժ
  • Արցախ 15°C
    52%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.27207
  • Դոլար = 394.466

Մայր Աթոռը պնդում է, թե Արմեն Չարչյանին առաջադրված մեղադրանքները անհիմն են և պահանջում անհապաղ ազատ արձակել նրան

Մայր Աթոռը պնդում է, թե Արմեն Չարչյանին առաջադրված մեղադրանքները անհիմն են և պահանջում անհապաղ ազատ արձակել նրան

Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի կալանավորման որոշումը Մայր Աթոռում խորը մտահոգությունների տեղիք է տվել:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվալան համակարգն ու  հորդորել պատկան կառույցներին անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին՝ նկատի ունենալով նրա առողջական ոչ բարվոք վիճակը և վերջինիս խնամքի տակ գտնվող անչափահաս երեխայի հանգամանքը։

Հաղորդագրությունն ամբողջությամբ՝ ստորև.

«Խորը մտահոգությամբ տեղեկացանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորման մասին: Անվանի բժշկին առաջադրված մեղադրանքները մեծապես տարակուսելի են, և կալանավորման կայացված որոշումը՝ խիստ անհամաչափ, ինչի մասին փաստում են բազմաթիվ հեղինակավոր իրավագետներ։ Ստեղծված իրավիճակում բժշկի նկատմամբ իրականացված գործողությունները առերևույթ դժվար է բնութագրել այլ կերպ, քան հալածանք և անհիմն հետապնդում, ինչը միանշանակորեն դատապարտելի է։

Պատկան կառույցներին հորդորում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին՝ նկատի ունենալով նրա առողջական ոչ բարվոք վիճակը և նրա խնամքի տակ գտնվող անչափահաս երեխայի հանգամանքը։

Վաստակաշատ բժիշկ Արմեն Չարչյանը ամենածանր և դժվարին իրավիճակներում փրկել է հազարավոր կյանքեր և այսօր էլ, գլխավորելով Մայր Աթոռի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը, շարունակում է իր անմնացորդ ծառայությունը բերել մեր ժողովրդին և հայրենիքին։ Այժմ, կալանքի ծայրահեղ միջոցի կիրառմամբ, վտանգված է նրա  առողջությունը, ինչպես նաև բացառվել է նրա օժանդակությունը մարդկանց կյանքի և առողջության պաշտպանության հարցերում։

Վստահ ենք, որ քրեական գործով նախաքննությունը կարելի է անցկացնել առանց բժիշկ Արմեն Չարչյանին հասարակությունից մեկուսացնելու»:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններից առաջ՝ հունիսի 18-ին, հրապարակվել էր ձայնագրություն, որում «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանն աշխատակիցների հետ զրույցում ի թիվս այլ պարտադրանքների, նաև նշել էր հետևյալը. «Մենք բոլորս աշխատում ենք Մայր Աթոռի պատկան կառույցում, հիվանդանոցը պատկանում է Մայր Աթոռին։ Մայր Աթոռի միանշանակ դիրքորոշումը սկսված դեկտեմբերից, պատերազմից հետո, Վեհափառ հայրապետի առաջին ուղերձից և դրանից հետո երեք անգամ հաստատված, և վերջինը մի շաբաթ 10 օր առաջ էր։ Մայր Աթոռի դիրքորոշումը հետևյալն է՝ ներկա իշխանությունները ապաշնորհ են, տապալել են ամենինչ և նրանք պետք է հեռանան։ Սա ես ձեզ տեղեկացնում եմ  Մայր Աթոռի դիրքորոշումը։ Այսինքն ձեր գործատուն ունի էդ դիրքորոշումը։ Ես ձեզ չեմ հորդորում գնացեք քվեարկեք սրան նրան։ Մայր Աթոռի դիրքորոշումն է, որ ներկա իշխանություններին չպետք է քվեարկել»։

Չարչյանին կալանավորելու որոշումը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է երեկ՝ հունիսի 23-ին: Վերջինիս մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետով (ընտրություններին մասնակցելը հարկադրելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձի նկատմամբ):

Թեմայի այլ նորություններ