Մաքենիսում ընթանում են խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման աշխատանքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    19%
    2 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    16%
    5 կմ/ժ
  • Լոռի 20°C
    15%
    4 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    39%
    10 կմ/ժ
  • Արարատ 22°C
    19%
    2 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    29%
    10 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    18%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 22°C
    31%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    21%
    2 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    23%
    2 կմ/ժ
  • Արցախ 19°C
    37%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 582.47
  • Ռուբլի = 6.44
  • Դոլար = 493.242

Մաքենիսում ընթանում են խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման աշխատանքները

Մաքենիսում ընթանում են խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման աշխատանքները

Գեղարքունիքի մարզի Մաքենիս համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում , սեպտեմբերի 16-ից սկսած,  կառուցվում է  խմելու ջրատարի արտաքին ցանց՝ շուրջ 1,5 կիլոմետր երկարությամբ: Ինչպես  հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 12 միլիոն 700 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 8 միլիոն 800 հազար դրամը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 3 միլիոն 810 հազար դրամը՝ Մաքենիսի համայնքապետարանը:

«Համայնքի խմելու ջրատարի արտաքին ցանցը շուրջ 60 տարի առաջ է կառուցվել: Այն արդեն քայքայված էր եւ մեծ դժվարությամբ էր  ծառայում իր նպատակներին: Այս ծրագրով  հիմնանորոգվում է արտաքին ցանցի 1,5 կիլոմետրանոց հատվածը, իսկ ցանցն ամբողջովին նորացնելու համար պետք է կառուցվի եւս երեք կիլոմետր երկարության ջրատար, որը կընդգրկվի արդեն եկող տարվա ծրագրում։ Սեպտեմբերի 25-ի դրությամբ արդեն կատարված է շինարարական աշխատանքների 60 տոկոսը: Մոտակա երկու շաբաթների ընթացքում ծրագիրը կավարտվի ամբողջությամբ, ինչի արդյունքում որոշակիորեն կբարելավվի համայնքի ջրամատակարարումը»,-ներկայացրեց Մաքենիս համայնքի ղեկավար Ռադիկ Ավետիսյանը:

Թեմայի այլ նորություններավելին