Մանե Գևորգյանը պատրաստվում է բողոքարկել Խաչատրյանների գործով դատարանի վճիռը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    30%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    40%
    7 կմ/ժ
  • Լոռի 7°C
    55%
    10 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    43%
    5 կմ/ժ
  • Արարատ 14°C
    25%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    35%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    30%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    71%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    30%
    4 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    34%
    6 կմ/ժ
  • Արցախ 14°C
    43%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 398.6002
  • Ռուբլի = 4.27005
  • Դոլար = 394

Մանե Գևորգյանը պատրաստվում է բողոքարկել Խաչատրյանների գործով դատարանի վճիռը

Մանե Գևորգյանը պատրաստվում է բողոքարկել Խաչատրյանների գործով դատարանի վճիռը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը պատրաստվում է բողոքարկել Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի և իր դեմ դատական գործի շրջանակում այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը: Այս մասին Գևորգյանն ասել է «Արմենպրեսի» հետ զրույցում՝ անդրադառնալով Խաչատրյանների ընտանիքի պահանջի վերաբերյալ կայացված վճռին:

«Ծանոթացա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի և իմ դեմ դատական գործի շրջանակում այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռին: Համաձայն չլինելով որոշման հետ՝ պատրաստվում ենք դիմել Վերաքննիչ դատարան՝ այն բողոքարկելու նպատակով»,- ասել է Գևորգյանը:

Հունվարի 25-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է վճիռը` Խաչատրյաններն ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մանե Գևորգյանի (վարչապետի մամուլի խոսնակ) քաղաքացիական գործով, որը հարուցվել էր Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների պահանջով` Մանե Գևորգյանի կողմից 2020 թվականի ապրիլի 28-ին facebook.com սոցիալական ցանցի իր էջում տեղադրված գրառման համար:
 
Խաչատրյանները հայցով պահանջում էին ներողություն խնդրել իրենց հասցեին կատարված վիրավորանք հանդիսացող արտահայտության համար, ինչպես նաև հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:
 
Դատարանը բավարարել է պահանջը:

Թեմայի այլ նորություններ