Մահացել է հայ ժողովրդի բարեկամ, մտավորական, «Ընդդեմ ցեղասպանության» միության նախագահ Ալի Էրթեմը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    13 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    80%
    9 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    72%
    12 կմ/ժ
  • Արարատ 17°C
    53%
    10 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    62%
    8 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    48%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    76%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    48%
    9 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    48%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    68%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23506
  • Դոլար = 394.501

Մահացել է հայ ժողովրդի բարեկամ, մտավորական, «Ընդդեմ ցեղասպանության» միության նախագահ Ալի Էրթեմը

Մահացել է հայ ժողովրդի բարեկամ, մտավորական, «Ընդդեմ ցեղասպանության» միության նախագահ Ալի Էրթեմը

Դեկտեմբերի 2-ին, Գերմանիայում վախճանվել է հայ ժողովրդի բարեկամ, Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն դատապարտելու ուղղությամբ շուրջ չորս տասնամյակ պայքար ծավալած թուրք առաջադեմ մտավորական Ալի Էրթեմը: Այս մասին հայտնում է Հայկական Ժողովրդային Շարժումի Կենտրոնական խորհուրդը:

Էրթեմն ու իր ընկերները թուրք հանրային կարծիքը Հայոց ցեղասպանության մասին իրազեկելու և լուսաբանելու առաջամարտիկներից էին:  Պարտադիր աքսորից հետո, Էրթեմն իր ընկերների հետ միասին, Գերմանիայում, հիմնադրեց «Ընդդեմ ցեղասպանության» միությունը (SKD), որի նախագահի պաշտոնը տարիներ զբաղեցրեց Էրթեմը: Ալի Էրթեմը հիշյալ կազմակերպությունը հիմնել էր դեռևս 1998 թ. և հենց այդ տարի էլ առաջին անգամ այցելել Հայաստան՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Նա գրեթե ամեն տարի ապրիլի 24-ին այցելում էր Երևան՝ միության անդամների անունից ծաղկեպսակ դնելու Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին։ Վերջին անգամ իր զավակների հետ միասին Հայաստան էր եկել 2019 թվականին: Անկարայում ծնված, սակայն 30 տարուց ավել Գերմանիայում բնակություն հաստատած Ալի Էրթեմը, որը մասնագիտությամբ ինժեներ էր, այն խիստ սակավաթիվ թուրք մտավորական գործիչներից էր, որ խոսում էր ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, այլ նաև՝ հատուցման անհրաժեշտության մասին, քաջաբար բարձրաձայնելով. «Թուրքիան ոչ միայն հերքում է Հայոց ցեղասպանության փաստը, այլև կեղծում է պատմությունը»:

Ամեն տարի, Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով, Էրթեմի գլխավորությամբ օտարերկրյա քաղաքացիներից և հատկապես թուրք մտավորականներից բաղկացած խմբեր էին այցելում Ծիծեռնակաբերդ՝ հայ ժողովրդի միլիոնավոր նահատակների անմահ հիշատակը հարգելու նպատակով: 2015 թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ալի Էրթեմի գլխավորությամբ Հայաստան ժամանած մի խումբ թուրք հասարարակական գործիչներ եղել են նաև Արցախում՝ մասնակցելով Ստեփանակերտի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման արարողությանը:

Նա նաև կոշտ արձագանքել էր Արցախյան վերջին պատերազմին՝ մասնավորապես նշելով․ «Անմիջապես կանգնեցրեք այն հարձակողական պատերազմը, որ վարում են Ցեղասպանության հանցագործ թուրքական պետությունը և վերջինիս հանցակից՝ ֆաշիստական Ադրբեջանի օլիգարխիան, և որը թիրախավորել է հայ ժողովրդին և Արցախի Հանրապետությունը»։

Ալի Էրթեմի մահվան տխուր առիթով Հայկական Ժողովրդային Շարժումի Կենտրոնական խորհուրդը խորազգաց ցավակցություններն է հայտնում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին ու իր ազնիվ ուղին շարունակող մտավորականությանը:

Թեմայի այլ նորություններ