Մահացել է 35 ամյա Սոսի Խանիկյանը. լուսանկարներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    70%
    10 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    69%
    10 կմ/ժ
  • Արարատ 14°C
    55%
    3 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    64%
    8 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    49%
    7 կմ/ժ
  • Արցախ 15°C
    67%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Մահացել է 35 ամյա Սոսի Խանիկյանը. լուսանկարներ

Մահացել է 35 ամյա Սոսի Խանիկյանը. լուսանկարներ

Երևանի Բաղրամյան պողոտայում մարտի 1-ի երեկոյան 20։20-ի սահմաններում գրանցված ողբերգական վրաերթի հետևանքով մահացել է 35-ամյա լրագրող և սցենարիստ Սոսի Խանիկյանը։ 31-ամյա Տիգրան Բոշյանն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել աղջկան։ Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված աղջկան տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նա, գիտակցության չգալով, մահացել է։ Հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։ Սոսին սովորել էր Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, աշխատել ու թղթակցել տարբեր լրատվամիջոցներում։ Տարիներ շարունակ Սոսին համագործակցում էր Հանրային հեռուստաընկերության հետ որպես հաղորդաշարերի, հեռուստաֆիլմերի սցենարիստ ու խմբագիր։

 

 

Թեմայի այլ նորություններ