Կրթական ոլորտի կայացման հիմնական նախադրյալը ֆինանսավորումն է. Ժաննա Անդրեասյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    51%
    2 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    66%
    2 կմ/ժ
  • Լոռի 16°C
    60%
    1 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    65%
    4 կմ/ժ
  • Արարատ 15°C
    34%
    4 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    54%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    51%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    56%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    51%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    37%
    4 կմ/ժ
  • Արցախ 18°C
    61%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22832
  • Դոլար = 390.04

Կրթական ոլորտի կայացման հիմնական նախադրյալը ֆինանսավորումն է. Ժաննա Անդրեասյան

Կրթական ոլորտի կայացման հիմնական նախադրյալը ֆինանսավորումն է. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի ասուլիսը նվիրված էր համակարգի բարեփոխումներին: Ոլորտի բազմաթիվ խնդիրներին՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ, ավելացավ հետպատերազմյան իրավիճակը՝ նշեց Ժաննա Անդրեասյանը և ավելացրեց, որ ոլորտի բարեփոխումներին են ուղղված «Կրթության մասին օրենքում» կատարված լրացումներն ու փոփոխությունները: ԿԳՄՍ նախարարի տեղակալն առանձնացրեց երկու կարևոր կետ՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի ներդրումը, որն ընդգրկում է կրթության բոլոր մակարդակները՝ մանկապարտեզից մինչև բարձրագույն կրթական հաստատություններ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: 

Ըստ Անդրեասյանի՝ համակարգը հնարավորություն կտա ճշգրիտ հաշվառել և բացահայտել ուսումնական պրոցեսում չընդգրկված կամ դասերից հաճախ բացակայող երեխաներին, հավասար պայմաններ ստեղծել սովորողների համար: Համակարգի ներդրմամբ հնարավորություն կստեղծվի փաստաթղթերի թվայնացման համար՝ թղթից ատեստատները կփոխարինվեն թվայիններով: Կրթության ոլորտի կայացման երկրորդ և կարևոր պայմանն, ըստ Ժաննա Անդրեասյանի, ֆինանսավորումն է: Ըստ օրենքում կատարված փոփոխության՝ նախկինում սահմանված՝ մեկ սովորող թվով հաշվարկը փոխարինվում է առավել ճկուն սկզբունքով, ինչը թույլ կտա կրթական հաստատություններին՝ ֆինանսավորման եղանակն ընտրել ըստ ուսումնական ծրագրերի և աշակերտների թվի:

Թեմայի այլ նորություններ