Խոշոր եղջերավոր կենդանիներով բեռնված ավտոմեքենան գլորվել է ձորը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    52%
    22 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    58%
    26 կմ/ժ
  • Լոռի 16°C
    66%
    5 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    81%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    44%
    11 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    73%
    5 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    42%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    80%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    42%
    13 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    46%
    14 կմ/ժ
  • Արցախ 19°C
    67%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.2308
  • Դոլար = 394.07

Խոշոր եղջերավոր կենդանիներով բեռնված ավտոմեքենան գլորվել է ձորը

Խոշոր եղջերավոր կենդանիներով բեռնված ավտոմեքենան գլորվել է ձորը

Սեպտեմբերի 25-ին, ժամը 23:34-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ խոշոր եղջերավոր կենդանիներով բեռնված ավտոմեքենան գլորվել է ձորը․ տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 93-րդ կմ-ին «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Յուրիկ Օ․) գլորվել է ձորը (մոտ 70 մ):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և կենդանիներին տեղափոխել մոտակա անվտանգ տարածք (1 ձի, 11 ցլիկ, որից 5-ը` վիրավոր):

Ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Թեմայի այլ նորություններ