Կասեցվել է Խնձորեսկում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՊԾ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    26%
    2 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    62%
    8 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    53%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    25%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    40%
    5 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    26%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    75%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    26%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    32%
    1 կմ/ժ
  • Արցախ 12°C
    50%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 398.6002
  • Ռուբլի = 4.27005
  • Դոլար = 394

Կասեցվել է Խնձորեսկում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՊԾ

Կասեցվել է Խնձորեսկում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՊԾ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումներից հետո կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սեյրան Բեգլարյանին պատկանող կաթնամթերքի (պանիր) արտադրամասի գործունեությունը (գ. Խնձորեսկ):

Կասեցման հիմք են ծառայել հայտնաբերված խախտումները: Մասնավորապես՝ աշխատանքներն ավարտելուց հետո արտադրական, կենցաղային և օժանդակ սենքերը չեն լվացվել և ախտահանվել ներկայացվող հիգիենիկ պահանջներին համապատասխան, սարքավորումներն ապահովված չեն եղել չափիչ և ստուգիչ սարքավորումներով, կաթնամթերքի փաթեթավորման համար օգտագործվող նյութերը չեն բավարարել տեխնիկական կանոնակարգերի պահանջները և հանդիսացել են սննդամթերքի աղտոտման աղբյուր, բուն փաթեթավորման գործընթացները չեն կատարվել փաթեթավորման ամբողջականությունն ու մաքրությունն ապահովող, սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում: Ի լրումն՝ չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու, ինչպես նաև վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, իսկ սննդի շղթայում ներգրավված աշխատակիցը չի անցել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննություններ, բացակայել է անձնակազմի համար նախատեսված հանդերձարանը:

Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Թեմայի այլ նորություններ