Կարմիրգյուղում ընթանում է ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    32%
    13 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    44%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    46%
    6 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    49%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    32%
    21 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    61%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    42%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    32%
    13 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    30%
    10 կմ/ժ
  • Արցախ 17°C
    62%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.1006
  • Ռուբլի = 4.20301
  • Դոլար = 392.602

Կարմիրգյուղում ընթանում է ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգումը

Կարմիրգյուղում ընթանում է ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգումը

Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի մի շարք փողոցներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն ավարտվել է ոռոգման եւ ջրահեռացման առուների կառուցումը, մեկնարկել եւ ընթանում է ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգումը:

Ինչպես հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, Կարմիրգյուղի ոռոգման եւ ջրահեռացման առուների կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել  է 22 միլիոն 564  հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 15 միլիոն 794 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 6 միլիոն 769  հազար դրամը՝ Կարմիրգյուղի համայնքապետարանը: Ջրահեռացման եւ ոռոգման առուները կառուցվել են 1181 գծամետր երկարությամբ, Ազատության, Հունան Ավետիսյան, Գարեգին Նժդեհ, Հովհաննես Շիրազ եւ Սերգո Ավետիսյան փողոցներում, երկաթյա խողովակներով կամ կիսախողովակներով: Դրանք միաժամանակ ծառայելու են  ոռոգման նպատակներով: Շինարարական աշխատանքները սկսվել են այս տարվա հուլիսից եւ ավարտվել սեպտեմբերի սկզբներին: Օգոստոսի վերջերից Կարմիրգյուղում մեկնարկել է սուբվենցիոն երկրորդ ծրագիրը, որով իրականացվում են  ասֆալտապատման աշխատանքներ  Հովհաննես Շիրազի եւ Սերգո Ավետիսյանի անվան փողոցներում: Ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 52 միլիոն 800 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 31 միլիոն 680 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ  21 միլիոն 120 հազար դրամը՝ Կարմիրգյուղի համայնքապետարանը: Կարմիրգյուղ համայնքի ղեկավար Հակոբ Գասպարյանի տեղեկացմամբ՝ Հովհաննես Շիրազի անվան փողոցն ասֆալտապատվում  է 679, Սերգո Ավետիսյանի անվան փողոցը՝ 440 գծամետր երկարությամբ: Հովհաննես Շիրազի անվան փողոցի հատվածը ասֆալտապատվում է 3720 , իսկ Սերգո Ավետիսյանի անվան փողոցի մի հատվածը՝ 2932 քառակուսի մետր մակերեսով: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում:

Թեմայի այլ նորություններ