«Կապանը 2021 թ. երիտասարդական մայրաքաղաք». քննարկում ԿԳՄՍ նախարարությունում
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    39%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    87%
    6 կմ/ժ
  • Արարատ 16°C
    29%
    8 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    71%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    51%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    78%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    39%
    11 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 14°C
    75%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22832
  • Դոլար = 390.04

«Կապանը 2021 թ. երիտասարդական մայրաքաղաք». քննարկում ԿԳՄՍ նախարարությունում

«Կապանը 2021 թ. երիտասարդական մայրաքաղաք». քննարկում ԿԳՄՍ նախարարությունում

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հունվարի 26-ին հանդիպել է Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանի և համայնքապետարանի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում իրականացվելիք միջոցառումները: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

Նախարարի տեղակալը շնորհավորել է համայնքի ներկայացուցիչներին՝ Կապանը Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք ընտրվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ չնայած համավարակի և պատերազմի հարուցած բարդություններին՝ նախարարության և տեղական ինքնակառավարման մարմնի՝ ի դեմս Կապան խոշորացված համայնքի, համատեղ ուժերով երիտասարդական կյանքն այս տարի առանձնակի կաշխուժանա Կապան քաղաքում և հարակից բնակավայրերում: Նախարարի տեղակալը շեշտադրել է տարվա ընթացքում երիտասարդական մայրաքաղաքում հնարավորինս շատ պետական ու միջազգային տարաբնույթ երիտասարդական միջոցառումներ անցկացնելու անհրաժեշտությունը և նախարարության պատրաստակամությունն արտահայտել այդ ծրագրերը Կապան քաղաք և Սյունիքի մարզ ուղղորդելու առումով:

Կողմերն արձանագրել են այն փաստը, որ ԱՊՀ  Երիտասարդության խորհրդի նիստում հաստատվել է ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստը և «100 գաղափար ԱՊՀ-ի համար» ծրագրի միջազգային փուլը Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու մեր երկրի ստանձնած հանձնառությունը, որը ևս նախատեսվում է իրականացնել երիտասարդական մայրաքաղաքում:

Երիտասարդական մայրաքաղաքում ծրագրվող միջոցառումների շրջանակում քննարկվել է նաև Կապանում երիտասարդական համաժողովի անցկացման հնարավորությունը, որին կարող է մասնակցել նաև սփյուռքահայությունը՝ հեռավար ձևաչափով:

Հանդիպման ավարտին անդրադարձ է կատարվել նաև մշակույթի, սպորտի, գիտության և այլ ոլորտներում երիտասարդական մայրաքաղաքում իրականացվելիք միջոցառումներին, որոնք նախարարությունը պատրաստվում է կյանքի կոչել իր և գործընկեր կառույցների միջոցներով:

Թեմայի այլ նորություններ