Կան բաներ, որոնք վերլուծում ենք, անպայման կարձագանքենք. Միրզոյանը՝ ադրբեջանական կողմի առաջարկների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 8°C
    49%
    6 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    75%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    55%
    9 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    46%
    3 կմ/ժ
  • Արարատ 9°C
    36%
    4 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    33%
    8 կմ/ժ
  • Արմավիր 9°C
    49%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    70%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 7°C
    49%
    6 կմ/ժ
  • Կոտայք 5°C
    43%
    8 կմ/ժ
  • Արցախ 13°C
    37%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.25824
  • Դոլար = 394.466

Կան բաներ, որոնք վերլուծում ենք, անպայման կարձագանքենք. Միրզոյանը՝ ադրբեջանական կողմի առաջարկների մասին

Կան բաներ, որոնք վերլուծում ենք, անպայման կարձագանքենք. Միրզոյանը՝ ադրբեջանական կողմի առաջարկների մասին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում նշեց, որ ադրբեջանական կողմը հաղորդագրություն է տարածել, որ հայկական կողմին են փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի տարրերը՝ հիմնված նախապես փոխանցված 5 սկզբունքների վրա:

Պատգամավորը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց, թե որո՞նք են այդ տարրերը:

«Իսկապես մեզ փոխանցել են այդպիսի փաստաթուղթ: Ադրբեջանի՝ մարտի կեսերին փոխանցած այդ 5 հայտնի սկզբունքները հրապարակվել են: Մեր հանրությունը և միջազգային հանրությունը քաջատեղյակ է այդ սկզբունքներին:

Մենք հրապարակավ ֆիքսել ենք, որ այնտեղ մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այս անգամ ադրբեջանական կողմի փոխանցած առաջարկները կառուցված են այդ սկզբունքների վրա: Անշուշտ, կան բաներ, որոնք մենք վերլուծում ենք, անպայման կարձագանքենք: Բաներ կլինեն, որ կրկին մեզ համար ընդունելի կլինեն, բաներ կլինեն, որ ընդունելի չեն լինի: Կլինեն առաջարկներ, որ մենք կանենք, նորմալ բանակցային գործընթաց կշարունակվի»,- ասաց նա:

Հ արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման մասին:

Պատգամավորը խնդրեց նաև մանրամասնել, թե որոնք են այդ մեխանիզմները:

«Կա տեսակետ Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան երկխոսության խողովակ, միջազգային մեխանիզմ ստեղծել: Այս մասին քննարկումներ են ընթանում: Անշուշտ, մենք ունենք մի դիրքորոշում, Ադրբեջանը` մեկ այլ: Երբ կհանգենք փոխադարձ ընդունելի դիրքորոշման, տեսակետի կամ մեխանիզմի, անպայման կտեղեկացնենք»,- ասաց Միրզոյանը:

Թեմայի այլ նորություններ