Ջհանգիրյանն իրականացնում է ԲԴԽ նախագահի ամբողջական գործառույթները և չի կարող չօգտվել նախագահի աշխատասենյակից. ԲԴԽ անդամ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    25%
    2 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    51%
    9 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    47%
    3 կմ/ժ
  • Արարատ 17°C
    27%
    5 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    38%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    66%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    35%
    3 կմ/ժ
  • Արցախ 16°C
    47%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.27207
  • Դոլար = 394.466

Ջհանգիրյանն իրականացնում է ԲԴԽ նախագահի ամբողջական գործառույթները և չի կարող չօգտվել նախագահի աշխատասենյակից. ԲԴԽ անդամ

Ջհանգիրյանն իրականացնում է ԲԴԽ նախագահի ամբողջական գործառույթները և չի կարող չօգտվել նախագահի աշխատասենյակից. ԲԴԽ անդամ

Մեկօրյա լռությունից հետո երեկ Բարձրագույն դատական խորհուրդը մեկնաբանեց Գագիկ Ջհանգիրյանի շուրջ ստեղծված աղմկահարույց իրավիճակը: Մասնավորապես ԲԴԽ-ն անդրադարձել էր լրատվամիջոցներից մեկի այն պնդումներին, թե նախօրեին Ջհանգիրյանը «ներխուժել» է Ռուբեն Վարդազարյանի աշխատասենյակ: Ըստ այդմ՝ ԲԴԽ-ից հայտնում են, որ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը Ռուբեն Վարդազարյանի աշխատասենյակ չի ներխուժել, դուռը կապարազերծվել է ԲԴԽ անդամների կողմից:

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի աշխատասենյակը կապարազերծվել եւ գույքագրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամներից եւ Դատական դեպարտամենտի համապատասխան պատասխանատուներից կազմված հանձնաժողովի կողմից, եւ ամբողջ գործընթացը տեսաձայնագրված է: Գործընթացն իրականացվել է օրենքով սահմանված կարգով: Հանձնաժողովում ներգրավված չի եղել եւ գործընթացին ներկա չի եղել Գագիկ Ջհանգիրյանը: Ավելին՝ երեկ Բարձրագույն դատական խորհուրդը եւ աշխատակազմը աշխատել են գերծանրաբեռնված օրակարգով. Խորհրդի նիստ, Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրություն, արդարադատության նախարարի կողմից ներկայացված դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու երկու միջնորդությունների քննություն… Բոլոր նիստերը նախագահել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար, ԲԴԽ գիտնական անդամ Գագիկ Ջհանգիրյանը»,-ասված է հերքման տեքստում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-ի 3-րդ մասով (անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելը) եւ որպես խափանման միջոց ընտրվել երկից ստորագրությունը: Այժմ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարում է տարիքով ավագ անդամ Գագիկ Ջհանգիրյանը:

Վարդազարյանին առաջադրած մեղադրանքի, ԲԴԽ-ում այս օրերին տիրող իրավիճակի, Ջհանգիրյանի հետ աշխատելու եւ այլնի մասին ՀԺ-ն զրույցել է ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանի հետ:

- Պարոն Բեքմեզյան, Վարդազարյանի լիազորությունները, որպես ԲԴԽ նախագահ կասեցնելուց հետո, ինչպիսի՞ իրավիճակ է ԲԴԽ-ում, լարվա՞ծ է, թե՞ աշխատանքային:

- Աշխատանքային մթնոլորտ է, խորհուրդը գործում է, նորմալ աշխատում է: Եթե ասեմ, որ որոշակի մտահոգություններ չկան Ռուբեն Վարդազարյանի քրեական գործի հետ կապված, սուտ կլինի, բոլորս էլ մտահոգված ենք: Ուղղակի պետք է սպասենք, տեսնենք, թե ինչ է լինելու:

- Խորհուրդը Գագիկ Ջհանգիրյանի հետ աշխատանքում խնդիրներ տեսնո՞ւմ է, հե՞շտ է իր հետ աշխատելը:

- Պրոֆեսիոնալները յուրաքանչյուր պաշտոնյայի հետ էլ կարող են աշխատել, կապ չունի՝ Ռուբեն Վարդազարյանն է, թե՝ Գագիկ Ջհանգիրյանը: Պարոն Ջհանգիրյանն իր մոտեցումներն ունի աշխատանքում, պարոն Վարդազարյանն՝ իր: Խնդիր չեմ տեսնում աշխատելու հետ կապված, հարաբերությունները գործընկերային են:

- Շատերը Վարդազարյանի՝ քրեական գործով անցնելուն քաղաքական ենթատեքստ են տալիս: Դուք Վարդազարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի եւ ԱԺ-ում մեկ ամիս առաջ «Իմ քայլ» - Վարդազարյանի բանավեճի միջեւ կապ տեսնո՞ւմ եք:

- Ես քանի գործի նյութերին տեղյակ չեմ, որեւէ գնահատական տալ չեմ կարող: Բայց հուսով եմ, որ նմանատիպ խնդիր չկա: Եթե հետագայում պարզվեց, որ գործն արհեստածին է, հիմքում որեւէ հիմնարար ապացույց չկա, պետք է լուրջ պատասխանատվություն կրեն այն պաշտոնյաները, որոնք այդ գործը նախաձեռնել են:

Իսկ Վարդազարյանի՝ նոյեմբերի 11-ի՝ ԱԺ-ի, Կառավարության, ԱԺ նախագահի վրա հարձակումից մեկ օր անց արված կոչում քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք: Վարդազարյանը նշել էր, թե հենց այսօր է, որ պետք է պատասխանը տրվի՝ դատավորները պատերի տակ վնգստացո՞ղ են, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ, եւ հորդորել էր դատավորներին առաքելությունն իրականացնելիս առաջնորդվել բացառապես Սահմանադրությամբ եւ օրենքներով: Իշխող ուժի ու Վարդազարյանի միջեւ բանավեճը հենց այդ կոչից հետո սկսեց:

- Հայտարարությունը անձամբ Ռուբեն Վարդազարյանինն էր, ես դրան գնահատական չեմ տա: Քաղաքական շահարկումներն այդ հայտարարության հետ շատ են, ես զերծ կմնամ այդ քաղաքական դաշտ մտնելուց:

- ԲԴԽ-ն արձագանքեց լրատվամիջոցներում հայտնված այն լուրին, թե Ջհանգիրյանը փորձել է ներխուժել Վարդազարյանի աշխատասենյակ, նշելով, որ դուռը կապարազերծվել է հանձնաժողովի կողմից: Որեւէ օրենքով սահմանվո՞ւմ է կարգը, ԲԴԽ նախագահի լիազորությունները կասեցվելու դեպքում պաշտոնակատարը կարո՞ղ է օգտվել նրա աշխատասենյակից կամ այլ իրերից:

- Օրենքի մասով այստեղ կա չկարգավորվածություն: Բայց մենք պետք է հաշվի առնենք նաեւ, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն իրականացնում է խորհրդի նախագահի ամբողջական գործառույթները. ընդունում է պատվիրականություններ, օգտվում է հագուկապից, գնում հանդիպումների, եւ դրանք կատարելիս չօգտվել արտոնություններից, որ ունի խորհրդի նախագահը՝ այն է մեքենա, աշխատասենյակ, որտեղ կան հատուկ կապի միջոցներ, հատուկ պայմաններ հյուրերին ընդունելու, մի փոքր դժվար է պատկերացնել: Պարոն Ջհանգիրյանն արդեն Ռուբեն Վարդազարյանի աշխատասենյակում է, գույքագրում է արվել, պարոն Վարդազարյանի իրերն առանձնացվել են, որպեսզի պարոն Ջհանգիրյանը կարողանա աշխատել:

- Իսկ այդպիսի միջադեպ, որ պարոն Ջհանգիրյանը ցանկացել է «ներխուժել» աշխատասենյակ, սակայն իրեն չեն թողել, ամեն դեպքում եղե՞լ է, տեղյա՞կ եք:

- Տեղյակ չեմ ես, չեմ կարծում, թե եղել է: Դա պարոն Ջհանգիրյանի ոճի մեջ չէ:

- Պարոն Բեքմեզյան, ԲԴԽ-ն երեկ պետք է ընտրեր Վճռաբեկ դատարանի դատավորի երեք թեկնածուների, սակայն չընտրեց: Ի՞նչն էր պատճառը, եւ ե՞րբ է լինելու հաջորդ խորհրդի նիստը, որում պետք է ընտրություն կատարվի:

- Սա ԲԴԽ-ի արդեն երրորդ փորձն էր Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրելու: Ամբողջ խնդիրն այն է, որ օրենքը սահմանում է այսպես՝ ԲԴԽ-ն ԱԺ-ին պետք է ներկայացնի երեք թեկնածու, որոնցից մեկին պետք է ընտրի ԱԺ-ն: Երեք թեկնածու պետք է ստանա վեց ձայն: Բայց որեւէ երեք հոգի վեց ձայն չի ստանում, դա կապված է նրա հետ, որ անդամներն ունեն տարբեր մոտեցումներ, տարբեր կերպ են գնահատում թեկնածուներին եւ ազատ են իրենց քվեարկության մեջ: Երբ երեք թեկնածու կստանա վեց ձայն, այդ ժամանակ էլ կներկայացնենք ԱԺ-ին:

Թեմայի այլ նորություններ