Իսպանիայի թագուհի Սոֆիայի անվան բարձրագույն երաժշտական դպրոցի ուսանող Սևան Ղարիբյանը հունիսի 22-ին հանդիսավոր արարողության ընթացքում թագուհի Սոֆիայի կողմից արժանացել է «Լավագույն ուսանող» դիպլոմի։
Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ կոմպոզիտոր Սևան Ղարիբյանն Ալբենիս հիմնադրամի կրթաթոշակառու է և բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր: