Ի՞նչ հանդիպումներ է ունեցել Զարեհ Սինանյանը Մոսկվայում. բացառիկ մանրամասներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    19%
    7 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    24%
    20 կմ/ժ
  • Լոռի 22°C
    27%
    15 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    43%
    0 կմ/ժ
  • Արարատ 26°C
    23%
    12 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    45%
    12 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    19%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    28%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    19%
    7 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    28%
    14 կմ/ժ
  • Արցախ 23°C
    55%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.19873
  • Դոլար = 395.76

Ի՞նչ հանդիպումներ է ունեցել Զարեհ Սինանյանը Մոսկվայում. բացառիկ մանրամասներ

Ի՞նչ հանդիպումներ է ունեցել Զարեհ Սինանյանը Մոսկվայում. բացառիկ մանրամասներ

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը աշխատանքային այցով փետրվարի 24-ից մարտի 7-ը գտնվում է ՌԴ-ում։ Զարեհ Սինանյանը այս ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ։ Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի ակտիվիստների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են 2021 թվականի իրականացվելիք ծրագրերը։ Գլխավոր հանձնակատարը պատասխանել է ակտիվիստների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի քաղաքական իրադրությանը, հայրենադարձության և զբաղվածության հնարավորություններին, սփյուռքում հայոց լեզվի պահպանմանը, ինչպես նաև այն ծրագրերին, որոնք կարող են օգտակար դառնալ Արցախին:

Զարեհ Սինանյանը նաև այցելել է Լազարևների անվանի թիվ 2042 դպրոց, որտեղ հայերենը որպես օտար լեզու է դասավանդվում: Հայերենը Ռուսաստանում մայրենի լեզուների ցանկում չէ, հենց դա է պատճառը, որ երկրի տարածքում հայերենով գրքեր չեն հրատարակվում: Այդ իրավիճակից ելքը այսօր այն գրքերն են, որոնք անվճար Հայաստանից Ռուսաստան են տեղափոխվում, և տարբեր ազգությունների 700-ից ավելի երեխաների հնարավորություն տալիս հայերենը սովորել որպես երկրորդ օտար լեզու: Հանդիպման ավարտին Գլխավոր հանձնակատարը դպրոցին նվիրել է քանոն երաժշտական գործիքը:

ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հետ հանդիպման ընթացքում նախևառաջ քննարկվել են Արցախի վերականգնմանն առնչվող հարցեր: Կողմերը համակարծիք են եղել, որ Հայաստանի և Արցախի հետպատերազմյան վերականգնման հարցում մեծ է սփյուռքի կարևորությունը։ Զարեհ Սինանյանը, անդրադառնալով գրասենյակի գործունեությանը, խոսել է ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասին, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել։ 

 

Հանդիպումներից մեկն էլ եղել է «Բարեփոխում և բիզնես» ասոցիացիայի անդամների հետ, որի ընթացքում քննարկվել են պետություն-բիզնես-սփյուռք շղթային առնչվող հարցերը: Զրույցի հիմնական թեման եղել է Հայաստանի համագործակցությունը սփյուռքի, մասնավորապես՝ գործարար կազմակերպությունների հետ, ներկա խնդիրներն ու բացերը: 

Սարատովի շրջանի «Կռունկ» հայ համայնքն անցկացրել է հայ ակտիվիստների համառուսաստանյան համագումարը, որին մասնակցել է Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Համագումարի գլխավոր թեման եղել է սփյուռքի միավորող բիզնես կառուցվածքի՝ Հայ ազգային համակարգի ներկայացումը։ Հիմնական նպատակն է ստեղծել կենտրոնացված ֆինանսական ուժ Հայաստանին և Արցախին օգնելու և աջակցելու համար։ Համաժողովի ավարտին Գլխավոր հանձնակատարը Սարատովի հայ համայնքի ղեկավարության հետ միասին շրջել է Սուրբ Աստվածածին նորակառույց հայկական եկեղեցու տարածքում, որտեղ վերջին ժամանակներում անցկացվում են համայնքային միջոցառումները: 

 

Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում ցուցաբերած հսկայածավալ մասնագիտական աջակցության համար Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը երախտագիտություն է հայտնել նաև բժիշկների «Վիվա» բարեգործական հիմնադրամի անձնակազմին: Հիմնադրամի հետ հանդիպումը տեղի է ունցել Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունում: 

Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել Հայ իրավաբանների ասոցիացիայի անդամների հետ: Ասոցիացիայի նպատակն է աջակցություն ցուցաբերել ֆիզիկական և իրավաբանական անձանց անկախ քաղաքացիությունից, ինչպես նաև համախմբել հայ իրավաբաններին սոցիալական և մասնագիտական հարթության մեջ: Հանդիպման ընթացքում քննարկվել է ասոցիացիայի և Հայաստանի պետական համակարգի միջև հնարավոր համագործակցությունը: 

Վերջին այցի ընթացքում Զարեհ Սինանյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունում բաց ձևաչափով հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Գլխավոր հանձնակատարի հետ հանդիպմանը մասնակցել են Մոսկվայի, Տվերի, Պսկովի, Օրենբուրգի, Դոլգոպրուդնիի, Պերմի և Պենզայի հայկական սփյուռքի ներկայացուցիչները։ Քննարկվել են Սփյուռքի Հանձնակատարի գրասենյակի 2021 թվականի ծրագրերը, երկրում տիրող իրավիճակը և կադրային քաղաքականությունը։ Հնչել են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերմանն առնչվող հարցեր։ Զարեհ Սինանյանը նշել է, որ այս ոլորտում նախատեսվում են բարեփոխումներ։ 

Սփյուռքին և հայրենադարձության գործընթացին վերաբերող հնարավոր օրենսդրական և այլ իրավական փոփոխությունների հարցերի վերաբերյալ Գլխավոր հանձնակատարը ևս մեկ անգամ շեշտել է, որ մենք կարևորում ենք Հայաստանի Ազգային ժողովում սփյուռքի վերին պալատի ստեղծումը, ինչպես նաև ընթանում են աշխատանքներ «Հայրենադարձության մասին» օրենքի նախագծի շուրջ։

Զարեհ Սինանյանի մյուս համայնքային հանդիպումները կլինեն Տյումենում և Եկատերինբուրգում:

Թեմայի այլ նորություններ