Ի աջակցություն Օնիկ Գասպարյանի ակցիայի մասնակիցները գնում են նախագահի նստավայր՝ վերջինիցս պահանջելու կատարել իր սահմանադրական պարտականությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    17%
    4 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    23%
    24 կմ/ժ
  • Լոռի 22°C
    27%
    15 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    42%
    2 կմ/ժ
  • Արարատ 28°C
    20%
    3 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    49%
    11 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    17%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    27%
    22 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    17%
    4 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    25%
    12 կմ/ժ
  • Արցախ 23°C
    59%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 392.2007
  • Ռուբլի = 4.20378
  • Դոլար = 395.1

Ի աջակցություն Օնիկ Գասպարյանի ակցիայի մասնակիցները գնում են նախագահի նստավայր՝ վերջինիցս պահանջելու կատարել իր սահմանադրական պարտականությունները

Ի աջակցություն Օնիկ Գասպարյանի ակցիայի մասնակիցները գնում են նախագահի նստավայր՝ վերջինիցս պահանջելու կատարել իր սահմանադրական պարտականությունները

ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա է անցկացվել՝ ի աջակցություն զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի: Ակցիային մասնակցում էին բանակի վետերաններ, նախկին ծառայողներ, քաղաքացիներ: Մասնակիցները դեմ են Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու գործընթացին ու դրա հետ կապված հիմնավորումներին: Նրանք պնդում են, որ պետք է բոլորը ջանքերն ուղղեն Հայոց բանակի ուժեղացմանը, որը հայ ժողովրդի անվտանգության երաշխավորն է: Մասնակիցներն ընդգծում են, որ Հայաստանում, թե Հայաստանից  դուրս յուրաքանչյուր հայ պետք է մտածի հայկական բանակի հզորացման, ամրացման գործում ներդրում ունենալու հարցի շուրջ: Բողոքի ակցիայի մասնակիցները հանդես եկան ելույթներով, այնուհետև երթով շարժվեցին Երևանի Բաղրամյան պողոտա նախագահի նստավայր՝ վերջինիցս պահանջելու կատարել իր սահմանադրական պարտականությունները։ Ավելի ուշ ցուցարարները կմիանան «Հայրենիքի փրկության» շարժման հանրահավաքին:

«Մենք Հանրապետության նախագահի հետ հանդիպում ենք պահանջում։ Եթե նախագահը խուսափի հանդիպումից, կփորձենք երթով գնալ իր կեցության վայրը։ ՀՀ նախագահից մեկ պահանջ ունենք՝ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ Զինված ուժերի ԳՇ պետին աշխատանքից ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը սահմանադրությանը հակասելու պահանջով։ Մենք գնալու ենք նախագահից պանաջենք, որպեսզի կատարի իր սահմանադրական պարտականությունը», - հայտարարել է ակցիայի մասնակից, ՀՀ Փաստաբաններիր պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

Թեմայի այլ նորություններ