ՀԾԿՀ-ն նախաձեռնել է քննարկում ջրամատակարարման և էլեկտրաէներգետիկական համակարգերում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    22%
    6 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    27%
    9 կմ/ժ
  • Լոռի 20°C
    39%
    9 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    59%
    13 կմ/ժ
  • Արարատ 24°C
    19%
    1 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    52%
    13 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    22%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    36%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    20%
    4 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    26%
    13 կմ/ժ
  • Արցախ 20°C
    60%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21796
  • Դոլար = 390.04

ՀԾԿՀ-ն նախաձեռնել է քննարկում ջրամատակարարման և էլեկտրաէներգետիկական համակարգերում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ՀԾԿՀ-ն նախաձեռնել է քննարկում ջրամատակարարման և էլեկտրաէներգետիկական համակարգերում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Հաշվի առնելով վերջին օրերին ջրամատակարարման համակարգում ստեղծված լարված իրավիճակը և բաժանորդների դիմում-բողոքները ջրանջատումների վերաբերյալ, ինչպես նաև ԶԼՄ-ների հրապարակումները՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր նախաձեռնել էր հանդիպում «Վեոլիա Ջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են էլեկտրաէներգետիկական համակարգում լարման անկումների, սպառողների ջրամատակարարման ժամանակացույցի խախտումների, ջրանջատումների և ջրի ցածր ճնշման հետ կապված հարցերը:

Քննարկման արդյունքում կողմերը հայտնել են, որ նշված խնդիրները  հիմնականում պայմանավորված են եղել ներկայիս եղանակային աննախադեպ բարձր ջերմաստիճանային ֆոնով, ինչն էլ հանգեցրել է ինչպես մեխանիկական (պոմպակայանների միջոցով մղվող) ջրարտադրության, այնպես էլ էլեկտրաէներգիայի սպառման ծավալների աճի, որի արդյունքում համակարգերն աշխատել են գերծանրաբեռնված ռեժիմներում: Ներկայումս ձեռնարկվում են միջոցներ համակարգերի աշխատանքը նոր ռեժիմներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Միաժամանակ,  էլեկտրաէներգետիկական համակարգում թողարկվել են լրացուցիչ (ռեզերվային) հզորություններ՝ իրավիճակը կայունացնելու համար: Նշվում է, որ նպատակ ունենալով սպառողներին զերծ պահել նմանատիպ անհարմարություններից՝ կողմերը պայմանավորվել են, որ այսուհետ ցանկացած տեխնիկական բնույթի խնդիրների դեպքում կձեռնարկեն համատեղ միջոցառումներ՝ դրանք սեղմ ժամկետում կարգավորելու նպատակով:

Թեմայի այլ նորություններ