Հսկողություն տնտեսվարող սուբյեկտների համար սահմանված կանոնների պահպանման նկատմամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    44%
    4 կմ/ժ
  • Լոռի 19°C
    53%
    8 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    60%
    11 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    6 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    54%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    46%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    32%
    10 կմ/ժ
  • Արցախ 20°C
    58%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22562
  • Դոլար = 390.04

Հսկողություն տնտեսվարող սուբյեկտների համար սահմանված կանոնների պահպանման նկատմամբ

Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները։ Այս համատեքստում պարտադիր կատարման ենթակա կանոններ են սահմանվել նաև տնտեսվարող սուբյեկտների համար։ Մասնավորապես, հյուրանոցառեստորանային համալիրներում պետք է խստագույնս պահպանվեն հիգիենայի կանոնները, լինեն ախտահանիչ նյութեր, աշխատակիցները պետք է իրականացնեն ախտահանում և փաստաթղթավորում, հաճախորդների և անձնակազմի ջերմաչափում, սպասարկման սրահներում հաճախորդների միջև սոցիալական հեռավորության պահպանում, արգելվում է մեկ սեղանի շուրջ հինգից ավելի անձանց առկայությունը, հանրային սննդի կազմակերպություններում ուղեկցվող ֆոնային երաժշտությունից զատ պետք է բացառվեն  կենդանի կամ վերարտադրված երաժշտության կատարումները, ինչպես եւ՝ սոցիալական սերտ շփում ենթադրող այլ միջոցառումներ, այդ թվում՝ պարերը, ժամանցի և զվարճանքի այլ գործողությունները: Այս կանոնների պահպանման ուղղությամբ ոստիկանության ու տեսչական մարմինների աշխատակիցները իրականացնում են հսկողություն։ Մինչ օրս հայտնաբերվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից թույլ տրված 250 խախտում, իսկ երեկ իրականացված միջոցառումների ընթացքում՝ 3 խախտում։ Կոչ ենք անում, խստագույնս պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները․ դա բխում է բոլորիս շահերից։

Թեմայի այլ նորություններ