ՀՌՀ-ն բաշխեց հանրապետական և մայրաքաղաքային սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները. ով որքան միավոր ստացավ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    31%
    7 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    52%
    11 կմ/ժ
  • Լոռի 21°C
    37%
    7 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    58%
    15 կմ/ժ
  • Արարատ 23°C
    34%
    9 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    53%
    13 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    31%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    33%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    31%
    7 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    33%
    15 կմ/ժ
  • Արցախ 23°C
    49%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

ՀՌՀ-ն բաշխեց հանրապետական և մայրաքաղաքային սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները. ով որքան միավոր ստացավ

ՀՌՀ-ն բաշխեց հանրապետական և մայրաքաղաքային սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները. ով որքան միավոր ստացավ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները բաշխեցին հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթին և հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման ձևավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին դիմած հեռուստաընկերությունների միավորները: «Ինտերլուր» լրատվական գործակալության փոխանցմամբ` հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հայտնեց, որ հանրապետական սլոթերի քանակը դարձել է 5, իսկ մայրաքաղաքային սլոթերինը` 7:

«Դեկտեմբերի 30-ին կնքվեց միջկառավարական պայմանագիր` Հայաստանի և Ռուսաստանի միջև, որի համաձայն` ռուսական մեկ հեռուստաալիք ստանում է հանրապետական ծածկույթ, և երկու հեռուստաալիք ստանում են մայրաքաղաքային սփռման արտոնագիր, այդ պայմանագրից հետո հանրապետական սլոթերի քանակը դարձել է 5, իսկ մայրաքաղաքային սլոթերինը` 7»,- ասաց Հակոբյանը:

Հանրապետական սփռման մրցույթին մասնակցելու համար հայտ էին ներկայացրել 12 հեռուստաընկերություն, որից 3-ը դիմել էին միայն հանրապետական սփռման մրցույթին, իսկ 9-ը` միաժամանակ հանրապետական և մայրաքաղաքային:

«Միայն մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցելու համար ներկայացվել էր 4 հայտ, սակայն հունվարի 8-ին «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊ ընկերությունը, իսկ հունվարի 13-ին «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունները ներկայացրին իրենց դիմումները, որով նրանք հետ կանչեցին իրենց հայտերը, ուստի չեն մասնակցում այս մրցույթին»,- նշեց Տիգրան Հակոբյանը:

Հանձնաժողովը միավորները բաշխել է հետևյալ կերպ.

Հանրապետական ծածկույթ`

  1. «Արմենիա TV» ՓԲԸ- 713 միավոր
  2. «Հուսաբեր» ՓԲԸ (Երկիր Մեդիա)- 688
  3. «Շանթ» ՍՊԸ- 680
  4. «ATV» ՍՊԸ- 670
  5. «Մուլտիմեդիա կենտրոն TV» ՓԲԸ- 663
  6. «Շարք» ՍՊԸ-ն (5-րդ ալիք)- 657
  7. «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ- 626
  8. «Արմնյուզ» ՓԲԸ- 613
  9. «Մելտեքս» ՍՊԸ-ն (Ա1+)- 545
  10. «Freenews» ՍՊԸ- 531

Մայրաքաղաքային ծածկույթ`

  1. «Արփի մեդիա» ՍՊԸ- 542
  2. «Դար 21»- 492
  3. «Մո TV մեդիահոլդինգ» ՓԲԸ- 463
  4. «Շանթ սպորտ» ՍՊԸ- 216

«Ամենաբարձր թվանշանները հավաքած հեռուստաընկերությունները լրացնում են հանրապետական մուլտիպլեքսը, այն հեռուստաընկերությունները, որոնք ավելի քիչ միավոր են հավաքել, նրանք տեղ են զբաղեցնում մայրաքաղաքային մուլտիպլեքսում»,- նշեց Տիգրան Հակոբյանը:

Արդյունքում՝ հանրապետական սփռման հնարավորություն ստացան նաև Արմենիա ԹԻՎԻ ՓԲԸ-ն, Հուսաբեր ՓԲԸ-ն (Երկիր Մեդիա), Շանթ ՍՊԸ-ն և Ա ԹԻՎԻ ՍՊԸ-ն, իսկ մայրաքաղաքային սփռման համար մյուս 7 սլոթերում լինելու հնարավորություն ստացան Մուլտիմեդիա կենտրոն ԹԻՎԻ ՓԲԸ-ն, Շարկ ՍՊԸ-ն (5-րդ ալիք), Արմնյուզ ՓԲԸ-ն, Freenews ՍՊԸ-ն, Արփի մեդիան, Դար 21-ը, Մո ԹԻՎԻ-ն:

Թեմայի այլ նորություններ