Հրդեհի հետևանքով ծանր վիճակում գտնվող զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Անահիտ Ավանեսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    32%
    2 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    44%
    9 կմ/ժ
  • Լոռի 14°C
    91%
    5 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    32%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    32%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    91%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    32%
    2 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    48%
    13 կմ/ժ
  • Արցախ 15°C
    78%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24226
  • Դոլար = 390.03

Հրդեհի հետևանքով ծանր վիճակում գտնվող զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Անահիտ Ավանեսյան

Հրդեհի հետևանքով ծանր վիճակում գտնվող զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Անահիտ Ավանեսյան

Զինծառայողներից մեկի առողջական վիճակի հետ կապված երկու օր առաջ մի փոքր ծանրացում ունեինք, բայց երեկ հրավիրված կոնսիլիումի և բուժման մեջ փոփոխություններ մտցնելու արդյունքում այս պահին բոլորի վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով տուժած զինծառայողների ծանր վիճակին, ասաց  առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Երեք զինվորներն այժմ գտնվում են Այրվածքաբանության կենտրոնում և դեռ ստանալու են անհրաժեշտ ամբողջ ծավալով օգնությունը։ Հույս ունենք, որ բոլորն առողջացումով պետք է տուն գնան»,- ասաց նա և նշեց, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

«Ես այսօր գիշերն եմ վերադարձել գործուղումից, այսօրվա ընթացքում կայցելեմ նրանց»,- ասաց նա:

Թեմայի այլ նորություններ