Հրդեհ Արցախի պողոտայում, դեպքի վայրում է ԱԻ նախարար Ֆելիկս Ցոլակյանը, մեկնել է հինգ մարտական հաշվարկ
▲ Դեպի վեր
:
  • 1RUB = 7.97AMD
  • 1USD = 483AMD
  • 1EUR = 526.6AMD

Հրդեհ Արցախի պողոտայում, դեպքի վայրում է ԱԻ նախարար Ֆելիկս Ցոլակյանը, մեկնել է հինգ մարտական հաշվարկ

Հրդեհ Արցախի պողոտայում, դեպքի վայրում է ԱԻ նախարար Ֆելիկս Ցոլակյանը, մեկնել է հինգ մարտական հաշվարկ

Հուլիսի 31-ին, ժամը 16:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում գտնվող էլեկտրոնիկայի խանութում։ Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ ԱԻՆ լրատվության բաժնից: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության օպերատիվ խմբերը, այնուհետև դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ։ Դեպքի վայր է մեկնում ԱԻ նախարար Ֆելիկս Ցոլակյանը։

Թեմայի այլ նորություններավելին