Հնդկաստանի ռազմածովային ուժերը մեկնարկել են TROPEX-23 խոշորագույն զորավարժությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    26%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    38%
    26 կմ/ժ
  • Լոռի 12°C
    55%
    8 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    55%
    2 կմ/ժ
  • Արարատ 20°C
    34%
    14 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    59%
    4 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    26%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    46%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    26%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    40%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    69%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 420.3201
  • Ռուբլի = 5.05484
  • Դոլար = 388.297

Հնդկաստանի ռազմածովային ուժերը մեկնարկել են TROPEX-23 խոշորագույն զորավարժությունները

Հնդկաստանի ռազմածովային ուժերը մեկնարկել են TROPEX-23 խոշորագույն զորավարժությունները

Հնդկաստանի ռազմածովային ուժերը Հնդկական օվկիանոսի տարածաշրջանում մեկնարկել են TROPEX-23 խոշորագույն զորավարժությունները, հաղորդել է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

TROPEX օպերատիվ մակարդակի զորավարժություններն անցկացվում են երկու տարին մեկ անգամ. դրանց մասնակցում են ոչ միայն Հնդկաստանի ռազմածովային ուժերի բոլոր ստորաբաժանումները, այլև հնդկական բանակը, ռազմաօդային ուժերը և առափնյա պահպանության ծառայությունները։

«TROPEX-23-ը կանցկացվի երեք ամիս՝ 2023 թ. հունվարից մինչև մարտ: Զորավարժությունների շրջանակներում Հնդկաստանի ռազմածովային ուժերի բոլոր վերջրյա մարտական նավերը, այդ թվում՝ Էսկադրային ականակիրները, ֆրեգատները, հետախուզական ռազմանավերը, ինչպես նաև սուզանավերն ու ինքնաթիռները, իրականացնում են բարդ ծովային օպերատիվ գործողություններ՝ ստուգելու և ճշտելու ռազմածովային ուժերի գործողությունների հայեցակարգը, ներառյալ օպերատիվ լոգիստիկան և այլ ծառայությունների հետ փոխգործակցությունը», - հաղորդել են երկրի պաշտպանության նախարարությունում:

Գերատեսչությունում նշել են, որ «տարիների ընթացքում այս զորավարժությունների աճող մասշտաբներն ու բարդությունը հնարավորություն են տալիս ստուգել Հնդկաստանի ռազմածովային ուժերի միացյալ նավատորմի մարտական ​​պատրաստվածությունը բազմաթիվ սպառնալիքների պայմաններում գործողությունների համար»:

«Ծովային վարժանքները նաև նպաստում են հնդկական բանակի, հնդկական ռազմաօդային ուժերի և առափնյա պահպանության ծառայությունների հետ օպերատիվ մակարդակով փոխգործակցությանը, ինչն Է՛լ ավելի կամրապնդի օպերատիվ համատեղելիությունը և համատեղ գործողությունները բարդ պայմաններում», - հավելել են պաշտպանության նախարարությունում:

Թեմայի այլ նորություններ