Հնարավոր է ատեստատները թվայնացված լինեն արդեն հաջորդ ուսումնական տարվանից․ փոխնախարարը՝ փոփոխությունների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    31%
    4 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    52%
    11 կմ/ժ
  • Լոռի 21°C
    37%
    7 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    58%
    15 կմ/ժ
  • Արարատ 23°C
    34%
    9 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    53%
    13 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    31%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    33%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    31%
    4 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    33%
    15 կմ/ժ
  • Արցախ 23°C
    49%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Հնարավոր է ատեստատները թվայնացված լինեն արդեն հաջորդ ուսումնական տարվանից․ փոխնախարարը՝ փոփոխությունների մասին

Հնարավոր է ատեստատները թվայնացված լինեն արդեն հաջորդ ուսումնական տարվանից․ փոխնախարարը՝ փոփոխությունների մասին

«Կրթության մասին» ՀՀ օրենքում վերջերս տեղի ունեցած  փոփոխություններին  այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ առանձնացնելով հատկապես «Կրթության կառավարման  տեղեկատվական համակարգի վարման կարգի» փոփոխությունը։  Այն կարող է ընդունվել մինչև հունիսի 30-ը՝ որպես Կառավարության որոշում։ «Դա հնարավորություն կտա էապես կարգավորել դաշտը և թվայնացման գործընթացները էլ ավելի ընդլայնել և հասցնել իրենց վերջնական նպատակին»,-  պարզաբանեց նա։

Կրթության կառավարման  տեղեկատվական համակարգի վարման կարգում» բացի դպրոցներից, ընդգրկված են  նաև կրթության բոլոր մակարդակները։ Այս տարի, ըստ Ժաննա Անդրեասյանի նախատեսվում է նախադպրոցական հաստատությունների, քոլեջների և ուսումնարաների համար տեղեկատվական համակարգերի ամբողջությամբ գործակցումը։ «Սրա համար, սակայն, մի շարք խնդիրներ կան լուծելու՝ ինչպես սարքավորումներով հագեցվածությունը, այնպես էլ անհրաժեշտ վերապատրաստումները, և ըստ անհրաժեշտության նաև ծրագրային որոշ փոփոխությունները»,- ասաց փոխնախարարը։

Այս փոփոխությամբ նախատեսվում է նաև ատեստատների թվայնացումը, ինչը հնարավորություն կտա հրաժարվել թղթային գործընթացից և անցում կատարել ինքնաշխատ եղանակով ատեստատների և դրանց սերտիֆիկացման, ստորագրման  վավերացման գործընթացների թվայնացմանը։ Ըստ փոխնախարարի, այդ գործընթացի աշխատանքները կսկսվեն  այս տարի և մյուս ուսումնական տարում  ատեստատների շնորհումը կլինի թվայնացման եղանակով։

«Նոր բաղադրիչներ ենք ներդնելու նաև պարդատիր կրթությունից դուրս մնացած երեխաների հաշվառման կարգում, դրան առնչվող ծրագրային համակարգերի, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տվյալների ենթահամակարգի մասով»,- նշեց Անդրեասյանը։

Բաղադրիչներից մեկը, փոխնախարարի խոսքով, թույլ է տալու երեխաների կրթությունից դուրս մնալու դեպքերի մասով համատեղ արդյունավետ մոնիթորինգ իրականացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Առողջապահության նախարարության և  Տեղական ինքնակառավարման մարմիների հետ։  Այդ թվում, ինչպես կրթության համակարգում ընդհանրապես չընգրկված, այնպես էլ հաճախակի բացակայություն ունեցող և դասերը բաց թողնող երեխաների մասով։

Կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաների պարագայում՝ ԿԳՄՍ նախարարությունը կունենա նաև արդյունավետ համակարգ, որը ինչպես փոխնախարարն է պարզաբանում՝ «թույլ կտա ամբողջապես տեղեկատվություն ունենալ երեխայի կարիքների, նրա անհրաժեշտ ծառայությունների մասին»։

Երկրորդ փոփոխությունը կապված է ֆինանսավորման կարգի հետ․
«Մասնավորապես հստակեցրել ենք, որ նախկինում սահմանված սովորողի թվով հաշվարկը փոխարինվում է առավել ճկուն սկբունքով, ինչը՝ կախված հաստատության տիպից և իրականացվող կրթական ծրագրերի առանձնահատկություններից, թույլ կտա ընտրել ֆինանսավորման սկզբունքը, որը կարող է լինել ինչպես սովորողների թիվը, այնպես էլ դասարանների թիվը»,- հավելեց փոխնախարարը։

Թեմայի այլ նորություններ