ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հետևել է զորավարժության ընթացքին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    30%
    2 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    43%
    9 կմ/ժ
  • Լոռի 7°C
    57%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    43%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    25%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    35%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    30%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    69%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    30%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    36%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    40%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 398.6002
  • Ռուբլի = 4.26825
  • Դոլար = 394

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հետևել է զորավարժության ընթացքին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հետևել է զորավարժության ընթացքին

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ ՊՆ լրատվության բաժնից՝ օգոստոսի 7-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հետևել է դեսանտագրոհային ստորաբաժանումների վարժանքներին: Հանրապետության հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամիավորումներից մեկում անցկացվել է մարտավարական զորավարժություն դեսանտագրոհային ուժերի, ռազմական ավիացիայի, հրետանային, հրաձգային և մոտոհրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ:

Սցենարի համաձայն, հակառակորդը գրավել է հայկական հենակետ և զբաղեցրել նպաստավոր պայմաններ առաջ շարժվելու համար: Հայկական ուժերն անցել են արագ հակագրոհի մի շարք ուղղություններից՝ ճնշելով հակառակորդին և սահմանված ժամկետից շուտ ազատագրել պայմանական գրավված դիրքը: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստությունը և մարտունակությունը, ինչպես նաև համապատասխան ցուցումներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին:

Թեմայի այլ նորություններ