ՀՀ և ՌԴ խորհրդարանականները այցելել են Վանաձորի ռուսական կենտրոն. նախատեսում է կենտրոններ բացել ՀՀ բոլոր մարզերում
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    41%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    53%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    42%
    5 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    54%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    35%
    6 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    64%
    10 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    44%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    6 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    36%
    10 կմ/ժ
  • Արցախ 17°C
    65%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 387.1006
  • Ռուբլի = 4.20334
  • Դոլար = 391.455

ՀՀ և ՌԴ խորհրդարանականները այցելել են Վանաձորի ռուսական կենտրոն. նախատեսում է կենտրոններ բացել ՀՀ բոլոր մարզերում

ՀՀ և ՌԴ խորհրդարանականները այցելել են Վանաձորի ռուսական կենտրոն. նախատեսում է կենտրոններ բացել ՀՀ բոլոր մարզերում

ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի և ՀՀ Ազգային ժողովի անդամներն այցելել են Վանաձորի ռուսական կենտրոն, որը բացվել է Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ։

Ինչպես տեղեկացրին «Դոմ Մոսկվի» կենտրոնից, Ռուսական կենտրոնում ներկայացված էր լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին: Կենտրոնի սաները հյուրերին ներկայացրեցին Վանաձորի պատմությունն ու կատարեցին երաժշտական ու պարային համարներ։

«ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությունը Վանաձորում էր 34-րդ նիստի շրջանակներում։ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց կենտրոնի կրթական ծրագրերը՝ Հայաստանի տարբեր մարզերում գործող ռուսական կենտրոններն ու ռուսերենի անվճար դասընթացների նախագիծը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«2019 թ․-ից մեր կենտրոնը  7-14 տարեկան երեխաների համար ռուսաց լեզվի անվճար ուսուցման ծրագիր է գործարկել Հայաստանի 28 քաղաքներում,  ինչպես նաև նախատեսում է ռուսական կենտրոններ բացել բոլոր մարզերում։  Նախագիծն ուղղված է ռուսաց լեզվի առաջխաղացմանը, Հայաստանում ռուսական մշակույթի տարածմանը  և երկու ժողովուրդների միջև մշակութային երկխոսությանը»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Ըստ աղբյուրի՝ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարևը և  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը կարևորել են Հայաստանում ռուսաց լեզվի և մշակույթի զարգացումը՝ ռուսական կենտրոններին մաղթելով բեղմնավոր գործունեություն։

Պատվիրակության անդամները Վանաձորի ռուսական կենտրոնին են փոխանցել  գեղարվեստական գրականություն և ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացի մասնակիցներին հանձնել ավարտական վկայականներ։

«Դոմ Մոսկվի»-ն հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստն այս անգամ նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, ինչպես նաև «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» պայմանագրի 25-ամյակին:

Թեմայի այլ նորություններ