ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի զարգացման հայեցակարգի նախագիծը կներկայացվի նաև բուհերին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    47%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    61%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    52%
    14 կմ/ժ
  • Արարատ 15°C
    38%
    10 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    42%
    14 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    47%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    64%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    47%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    44%
    9 կմ/ժ
  • Արցախ 15°C
    54%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 392.2007
  • Ռուբլի = 4.21313
  • Դոլար = 395.1

ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի զարգացման հայեցակարգի նախագիծը կներկայացվի նաև բուհերին

ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի զարգացման հայեցակարգի նախագիծը կներկայացվի նաև բուհերին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քննարկվել է ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի զարգացման հայեցակարգի նախագիծը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ քննարկումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:  Ներկա են եղել նաև Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը և աշխատանքային խմբերի ներկայացուցիչներ տարբեր բուհերից: Հանդիպման նպատակն էր քննարկել հայեցակարգի նախագծի վերջնական տարբերակը, լսել դիտողություններն ու առաջարկները և ըստ այդմ՝ լրամշակել այն:

Էրազմուս+ կարողությունների զարգացման ARMDOCT Բարձրագույն կրթության երրորդ աստիճանի զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը բուհական հանրության հետ ձևավորել է աշխատանքային խումբ, որն իրականացնում է ասպիրանտական կրթության խնդիրների վերհանում և նոր հայեցակարգի մշակում։

Հայաստանում դոկտորական կրթության զարգացման համար հայեցակարգային ուղղությունների և լուծումների առաջադրման նպատակով ստեղծվել են հինգ աշխատանքային խմբեր, որոնց աշխատանքները բաժանվել են հետևյալ ուղղություններով՝ բարձրագույն կրթության երրորդ մակարդակի ընդունելություն, կրթության և հետազոտության կազմակերպում, աստիճանաշնորհում, բուհ/գիտահետազոտական կազմակերպություն-արդյունաբերություն կապ:

Նախագծում ներգրավված բոլոր հաստատությունների առավելագույն մասնակցությունը և մասնակցային բարեփոխումներն ապահովելու համար վերոնշյալ աշխատանքային խմբերում ներգրավվել են ծրագրի անդամ բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմերից, ինչպես նաև ԿԳՄՍ ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ողջունել է ներկաներին և վստահություն հայտնել, որ քննարկմամբ կամբողջացնեն հայեցակարգի վերջնական տարբերակը՝ հաշվի առնելով կողմերի նկատառումները:

Որպես առանցքային խնդիր՝ քննարկվել է PHD-ի հետկանչման մեխանիզմը: ԲՈԿ-ի նախագահ Կարեն Քեռյանի ներկայացմամբ՝ ուղիղ մեխանիզմ դեռևս չկա, բայց կա իրավական տեսանկյունից այդ ամենն անելու փորձ: Նա առաջարկել է ՌԴ-ում ներդրած մեխանիզմն ուսումնասիրել և հասկանալ հետագա անելիքը: Ըստ կողմերի եզրակացության՝ պետք է հայեցակարգում ամրագրել PHD-ի հետկանչման մեխանիզմի անհրաժեշտությունը՝ ապագայում մոտեցումներն ու քայլերը հստակեցնելու հեռանկարով: Կարեն Թռչունյանն անդրադարձել է նաև կրթական երրորդ մակարդակում հետազոտողի դիպլոմի անհրաժեշտությանը. «PHD-ն՝ որպես կրթական երրորդ մակարդակ, ամփոփվում է գիտական աստիճանի շնորհմամբ. արդյո՞ք անհրաժեշտություն չկա ասպիրանտական կրթական համակարգն ավարտողին տալ հետազոտողի դիպլոմ, թե՞ պետք է սահմանափակվել գիտական աստիճանով»:  Ըստ մասնակիցների՝ նշյալ փատաթուղթը կարող է փոխարինվել նաև վկայականով կամ տեղեկանքով:

Աշխատանքային խմբերի ներկայացուցիչների խոսքով՝ հայեցակարգում ներառել են մշտադիտարկման մեխանիզմների անհրաժեշտությունը, որը ենթադրում է՝ բուհը պետք է հաշվետու լինի:

Մեկ այլ կարևոր հարց, որը ևս բարձրացվել է, դոկտորական կրթության համար «Doctor school» կամ ֆակուլտետ ունենալու անհրաժեշտության քննարկումն էր: Որպես տարբերակ՝ քննարկվել է որևէ բուհի կամ բուհերի պատվիրակել, որպեսզի իրականացնեն դոկտորական կրթություն. բուհերին տալ որոշակի դասակարգում, եթե բավարարում են այսինչ պահանջներին, տրվի PHD ընդունելու իրավունք: Ըստ աշխատանքային խմբի՝ հայեցակարգում ավելացվել է սյունակ՝ հայտերում գիտական ղեկավարի մասին տեղեկատվության վերաբերյալ: Առաջարկվում է նաև վերանայել մասնագիտական քննության ձևաչափը: Քննարկվել են նաև գիտական հետազոտության ֆինանսավորման մեխանիզմները, այս կրթական ծրագրին լծորդված Պն-ի տարկետման խնդիրը, որը կարող է խոչընդոտել գործընթացը:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը որոշել են, որ հայեցակարգի նախագծի վերջնական տարբերակը կներկայացվի բուհերին՝ կարծիք հայտնելու համար:

ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի զարգացման հայեցակարգի մշակումը պայմանավորված է ՀՀ Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի հիմնադրույթներով և վերափոխված պահանջներով, ինչպես նաև ապահովում է համաեվրոպական չափանիշներին դոկտորական կրթական ծրագրերի համապատասխանեցումը։

Թեմայի այլ նորություններ