ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Դը Գուրուս» ՍՊ ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում
▲ Դեպի վեր
  • Երեվան 5°C
    52%
    13 կմ/ժ
  • Շիրակ -3°C
    86%
    9 կմ/ժ
  • Լոռի 1°C
    66%
    11 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    56%
    13 կմ/ժ
  • Արարատ 6°C
    38%
    8 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    42%
    10 կմ/ժ
  • Արմավիր 6°C
    52%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք -4°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 4°C
    52%
    13 կմ/ժ
  • Կոտայք 2°C
    44%
    10 կմ/ժ
  • Արցախ 6°C
    61%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.26443
  • Դոլար = 394.466

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Դը Գուրուս» ՍՊ ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Դը Գուրուս» ՍՊ ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Դը Գուրուս» ՍՊ ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում, «SAS Base» ծրագրավորման լեզվի անվճար ուսուցում իրականացնելու վերաբերյալ։ Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվության բաժնից։ Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․
 
Հուշագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը և «Դը Գուրուս» ՍՊԸ-ի տնօրեն` Լիլիթ Թորոսյանը։
 
Ծրագրի շրջանակում 90 մասնակցի համար՝ Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից, անվճար հիմունքներով կիրականացվեն «SAS Base» ծրագրավորման լեզվի դասընթացներ:
 
 «Դը Գուրուս» ՍՊԸ-ն տարածաշրջանում ամենամեծ և ամենափորձառու SAS ծրագրավորողների խումբ ունեցող ընկերություններից է։ Կազմակերպությունը SAS programming, Data management և Biostatistics-ի ծառայություններ է մատուցում  աշխարհահռչակ դեղագործական կազմակերպությունների։  
 
Ծրագրին կարող են մասնակցել Հայաստանում և Արցախում բնակվող քաղաքացիները (Երևանից` 18, իսկ ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից` 16 տարին լրացած անձինք), ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի նպատակին: 

Թեմայի այլ նորություններ